Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հրաժարական է տվել արագընթաց գնացքների բախումից հետո, որի հետևանքով 69 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Պուենտեն իր որոշման մասին հայտնել է Կոնգրեսում։
«Իսպանիայի նման երկրում տրանսպորտի նախարարը չի կարող շարունակել պաշտոնավարել՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում նման լրջության երկու վթարներից հետո», - ասել է նա՝ նկատի ունենալով հունվարին նույն երկաթուղային գծի վրա տեղի ունեցած վթարը, որի հետևանքով 46 մարդ էր զոհվել։
Նա նաև հայտարարել է, որ ոչ միայն հրաժարական է տալիս տրանսպորտի նախարարի պաշտոնից, այլև հանում է իր թեկնածությունը նոյեմբերի 29-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակներից։
Կոնգրեսում իր որոշման մասին հայտարարելուց առաջ Պուենտեն ներկայացրել է երկաթուղային անվտանգության նոր միջոցառումները։
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած վթարից անմիջապես հետո Պուենտեի պաշտոնավարման հարցը հայտնվել էր քննարկումների կենտրոնում։ Ընդդիմությունը նրա հրաժարականի կոչեր էր հնչեցրել։
Օրեր առաջ նա նշել էր, որ մտադիր է մնալ պաշտոնին, հետևաբար, հրաժարականի մասին հայտարարությունը շատերին անակնկալի է բերել։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը գովեստի խոսքեր է ասել իր գործընկերոջ հասցեին՝ նշելով, որ նա «դիմակայել է ստեղծված իրավիճակին, պատասխաններ և լուծումներ է առաջարկել, ապա մի կողմ քաշվել»։
«Արժանապատվությունից ելնելով։ Սեփական կամքով։ Զոհերի նկատմամբ հարգանքից դրդված», - հավելել է Սանչեսը։
Շատ դիտորդներ այս երկաթուղային վթարը համարում են սոցիալիստների գլխավորած կառավարության համար ընտրություններից առաջ լուրջ հարված, որը, նրանց կարծիքով, կարող է Սանչեսի համար անհնարին դարձնել ընտրություններում հաղթանակը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո