Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։
Անդրադառնալով ՃՏՊ-ների, մասնավորապես՝ նախօրեին Ուշիի վթարի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց՝ հարցին պետք է համալիր նայել, որովհետև հարցի բաղադրիչներից մեկը ճանապարհային անվտանգությունն է, այսինքն՝ ճանապարհների կահավորանքը, երկրորդը՝ երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ ճանապարհային վերահսկողությունը, և երրորդը՝ վարորդների վարքագիծը։
Նրա խոսքով՝ եթե հետևենք գործընթացներին, առաջին բաղադրիչով բավական ակտիվ աշխատանքներ են իրականացվում ՏԿԵՆ-ի գործընկերների կողմից, երկրորդ բաղադրիչով էականորեն ավելացել է պարեկային ծառայության վարչարարությունը։
«Իհարկե, մենք մեր հասցեին լսում ենք տարբեր քննադատություններ, բայց մենք շարունակելու ենք նույն տեմպով, որովհետև ՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է, և վստահ գիտեք՝ 2024-2025 թվականների կտրվածքով մեզ հաջողվել է ճանապարհներին փրկել 95 անձի կյանք, և այս պահի դրությամբ ևս զոհերի և վիրավորների թվի նվազում ունենք»,- ասաց ՆԳ նախարարը։
Նախարարը համաձայնեց պատգամավորի հետ, որ ինչքան էլ իրենք վիճակագրական պատկերում տեսնում են իրենց աշխատանքը, գործընթացի տեսանկյունից էական վարքագծային փոփոխություն շատ հաճախ չի նկատվում։
«Էական է, որ վարորդների վարքագիծը ևս այս տեսանկյունից կարողանանք փոփոխել, և սա է պատճառը, որ մենք առաջիկայում նաև օրենսդրական նախաձեռնություն ենք բերելու ԱԺ՝ այն տրամաբանությամբ, որ մինչև վարորդական վկայական ստանալու համար քննությանը մասնակցելը անձը պարտադիր պիտի մասնակցի կրթական գործընթացի, որպեսզի կարողանա բավարար գիտելիքների և հմտությունների պաշար ունենալ մինչև տեսական և գործնական քննություններին մասնակցելը»,- տեղեկացրեց նա։
Սարգսյանի խոսքով՝ անվտանգությունն ունի իր գինը, և անվտանգության գինը կա՛մ պիտի լինի զոհի և վիրավորի տեսքով, կա՛մ մենք բոլորս պետք է ընդունենք, որ պետք է պատշաճ ձևով մոտենանք ճանապարհային երթևեկության կանոններին և պատշաճ վարքագիծ դրսևորենք։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում