Օդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել է
Օդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում նոյեմբերի 4-ին կտրուկ աճել է՝ գերազանցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած օրական թույլատրելի սահմանաչափը ավելի քան 30 անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։
Իրավիճակի նման վատթարացումից երեք օր առաջ իշխանությունները խստացրել էին միջոցառումները, այդ թվում՝ սահմանափակել երթևեկությունն ու շինարարական աշխատանքները՝ ծխամշուշն ու օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով։ Նյու Դելին համարվում է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքներից մեկը, իսկ Դելիի մայրաքաղաքային շրջանում բնակվում է ավելի քան 30 միլիոն մարդ։
Ակնկալվում է, որ օդի աղտոտվածությունն ավելի կսրվի նոյեմբերի 8-ին նշվող հինդուիստական լույսերի տոնից՝ Դիվալիից առաջ, երբ հրավառությունները լրացուցիչ կաղտոտեն առանց այն էլ թունավոր օդը։
Այս ամիս Հնդկաստանի Գերագույն դատարանը Դիվալիի տոնակատարությունների ընթացքում թույլատրել է, այսպես կոչված, «կանաչ» հրավառությունների սահմանափակ օգտագործումը, որոնք ավելի քիչ են վնասակար նյութեր արտանետում։ Սակայն սահմանափակումները պարբերաբար խախտվում են, նշում է France 24-ը։
Ըստ օդի որակի մշտադիտարկմամբ զբաղվող IQAir ընկերության՝ նոյեմբերի 4-ին Նյու Դելիի որոշ հատվածներում PM2.5 մանր ներշնչվող մասնիկների մակարդակը մեկ խորանարդ մետրում գերազանցել է 461 միկրոգրամը։
Հնդկաստանի շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ Դելիում ձմեռային օդի աղտոտվածության 23 տոկոսը բաժին է ընկնում տրանսպորտային միջոցներին, իսկ 20 տոկոսը՝ կենսազանգվածի, այդ թվում՝ գյուղատնտեսական դաշտերում բերքահավաքից հետո մնացած բուսական մնացորդների այրմանը։
Արդյունաբերությանը, այդ թվում՝ ածխով աշխատող էլեկտրակայաններին, բաժին է ընկնում աղտոտվածության շուրջ 9 տոկոսը։
Ամենամեծ մասնաբաժինը՝ 27 տոկոսը, կազմում են երկրորդային մասնիկները, որոնք առաջանում են, երբ տրանսպորտային միջոցներից, արդյունաբերական ձեռնարկություններից, էլեկտրակայաններից և կենսազանգվածի այրումից արտանետվող գազերը մթնոլորտում փոխազդում են միմյանց հետ։
The Lancet Planetary Health գիտական ամսագրում 2024 թվականին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ 2009-2019 թվականներին Հնդկաստանում 3,8 միլիոն մահվան դեպք կապված է եղել օդի աղտոտվածության հետ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում