Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի 65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում Կանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Վարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել Վարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները Հինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմ Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է Նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ) 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)

Ալ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ
Աշխարհ

Պատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետ

«Ես կարծում եմ՝ այն շատ-շատ կարևոր է, քանի որ ես չեմ կարծում, թե Եվրոպական միությունը կուզենա, պատրաստ կլինի ընդունել պետություն, որն ունի հակամարտություն, և ես կարծում եմ՝ հատկապես մեր պարագայում լավ լուր կա։ Լավ լուրն այն է, որ մենք խաղաղություն հաստատել ենք Ադրբեջանի հետ»,- այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Euronews-ի հարցին։

«Դա եղավ անցյալ տարի՝ օգոստոսի 8-ին, Սպիտակ տանը՝ Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Ի միջի այլոց, շատ կարևոր է այն հանգամանքը, որ դա միայն խաղաղության հռչակում չէր։ Սկզբում դա խաղաղության հռչակում էր, որը, սակայն, տեղում՝ գետնի վրա, իրողության վերածվեց։ Հիմա տեղում՝ գետնի վրա, մենք ունենք իրական խաղաղություն։ Բայց դիտարկելով հատկապես, թե ինչ է կատարվում աշխարհում, շատ կարևոր է այն, որ հիմա դա ինստիտուցիոնալացվող խաղաղություն է։ Ի միջի այլոց, Վաշինգտոն քաղաքում խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց մեր արտգործնախարարների կողմից, և մենք հիմա պետք է ստորագրենք։ Մեզ անհրաժեշտ է ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։

Ես նշեցի տարածաշրջանը, և մեր տեսանկյունից Հարավային Կովկասն ընկալում ենք որպես ամբողջական մեկ օրգանիզմ։ Կարծում եմ, որ Հարավային Կովկասն ամբողջական մեկ տարածաշրջան է, իհարկե, տարբերություններով հանդերձ, սակայն ընդհանուր շահերով, և կարող են լինել ընդհանուր կարծիքներ և ռազմավարություններ և տեսակետներ, բայց մենք հիմա արդեն ունենք շատ լավ համագործակցություն, իհարկե, Վրաստանի հետ։ Ավանդաբար մենք շատ սերտ և ջերմ հարաբերություններ ունենք։

Հիմա Ադրբեջանի հետ մենք ստեղծում ենք հարաբերություններ, ունենք երկկողմ առևտուր, և հիմա պատրաստվում ենք TRIPP նախագիծն իրականացնել, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի։ Եվ այս ամբողջ գործընթացն ամբողջովին նոր գլոբալ դերակատարում կբերի Հարավային Կովկասին։ Ես նկատի ունեմ մատակարարման գլոբալ շղթաների ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը. այն ճգնաժամի, որն այսօր աշխարհի առջև ծառացել է։

Եվ Հարավային Կովկասում TRIPP նախագիծը, խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, համագործակցությունը Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի միջև, հատկապես լոգիստիկ ոլորտում, նոր հնարավորություն են բերում՝ հաղթահարելու համար մատակարարման գլոբալ շղթաների ճգնաժամը, հատկապես հաշվի առնելով, որ Կենտրոնական Ասիան մոտենում է։ Ամբողջ այս տարածաշրջանը նկատի ունեմ։ Ավելի կարևոր է դառնում ամբողջ աշխարհի համար, և աշխարհում այժմ մենք նոր համաշխարհային առևտրային ուղի ձևավորելու գործընթացում ենք. ուղի, որը կծառայի բոլոր երկրներին, հատկապես Եվրոպական միությանը, Չինաստանին, Մերձավոր Արևելքին, Միջին Արևելքին, ասիական, աֆրիկյան երկրներին»,- նշեց նա։