Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ
«Գիտեք՝ հնարավոր չէ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ լինել միաժամանակ։ Եվ մենք գիտենք, և ես հրապարակավ այդ մասին ասել եմ, որ մենք հասկանում ենք, որ ապագայում ինչ-որ պահի Հայաստանը կարիք կունենա ընտրություն կատարել, բայց մինչ այդ մենք պետք է այլընտրանքներ ստեղծենք, իրական քաղաքական հարց ուղղենք մեր ժողովրդին»։ Այդ մասին «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում, պատասխանելով Euronews-ին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ արդյոք իրենք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միության մե՞ջ, թե՞ ուզում են Եվրոպական միությանն անդամակցել։ Այսինքն՝ մենք ստեղծում ենք այլընտրանք, որպեսզի հնարավորություն ստեղծենք մեր ժողովրդի համար, և՛ մարդիկ, և՛ ժողովուրդն ընտրություն կատարելու հնարավորություն ունենան։ Եվ դա հերթական վկայությունն է հենց նոր ասածիս, որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդն ունենա հնարավորություն կատարելու ընտրություն, կատարելու ժողովրդավարական ընտրություն»,– նշել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է