Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան
2025-ի մարտին մենք ընդունեցինք օրենք ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին, և հիմա այդ օրենքն ուժի մեջ է։ Այդ մասին «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում՝ պատասխանելով Euronews-ի այն հարցին, թե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին ո՞ր կետին եք հասել, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր առաջին մտադրությունն էր, և մինչև օրս էլ մտադրությունը դա է՝ ստեղծել այլընտրանք Հայաստանի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ավանդաբար մեր հասարակության և հարևանների ընկալումը, պատկերացումն այն էր, թե միգուցե Հայաստանը որևէ այլընտրանք չունի։ Դա շատ բարդ և ոչ այնքան հարմարավետ վիճակ է, երբ ընդհանուր ընկալումն այն է, որ որևէ մեկի համար այլընտրանք չկա։ Պատկերացնենք նման իրավիճակ, որում չկա այլընտրանք. այնքան էլ լավ բան չէ։
Վերջերս մենք լավ լուրեր ենք տեսնում ԵՄ-ում, քանի որ մինչ այդ վարանողականություն կար այն հարցում, թե արդյոք ԵՄ-ն պատրա՞ստ է ընդլայնվել։ Բայց հիմա տեսնում ենք վկայություններ, նշաններ, որ միգուցե ԵՄ-ում կա ընդլայնվելու ուժեղ քաղաքական կամք, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի և ԵՄ-ի ակնկալիքները կարող են համընկնել։
Գիտեք՝ մեր եվրոպական քաղաքականությունը կարևոր է ևս մեկ պատճառով, քանի որ մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ժողովրդավարությունը և խորացնել մեր ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև այնպես անել, որ մեր ժողովրդավարությունը հարատև և ինստիտուցիոնալ դառնա։
Միգուցե դուք լսել եք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխություն, և շատ կարևոր է նշել, որ մեր ժողովրդի համար ժողովրդավարությունը հանգամանքների խնդիր չէ, դա ռազմավարական ընտրություն է։ Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ։ Ինչո՞ւ։ Դա ունի երկու պատճառ։
Նախևառաջ, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ողջ պատմության ընթացքում Եվրոպական միությունն առնվազն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերներից էր։
Երկրորդ՝ գիտե՞ք, երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել, որովհետև այնտեղ շատ քննարկելու հարցեր կան, իմանալու բաներ կան, որոշելու հարցեր կան և փոխանակելու բաներ կան»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է