Նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)
Նոր կենսաչափական փաստաթղթերի վերաբերյալ քաղաքացիների հարցերին պատասխանել է ՆԳՆ մամուլի քարտուղարը, մանրամասնելով, թե որ դեպքերում է հնարավոր ստանալ միայն անձնագիր կամ նույնականացման քարտ, և երբ է անհրաժեշտ ունենալ երկու փաստաթուղթը։
Եթե արդեն ունեք գործող նույնականացման քարտ, կարո՞ղ եք ստանալ միայն նոր կենսաչափական անձնագիր։
Այո՛։ 16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագիր ստանալու նպատակով դիմելու պարտադիր պայման է նույնականացման քարտ ունենալը։ Եթե արդեն ունեք վավեր նույնականացման քարտ, այդ թվում՝ հին նմուշի, այն փոխարինելու անհրաժեշտություն չկա․ կարող եք դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։
Բայց պետք է ակտիվացնել խիստ նույնականացումը․ այն ձեր ինքնությունն առցանց հավաստելու եղանակ է՝ «ԵսԵմ» համակարգի միջոցով։ Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ձեր քարտով հասանելի էլեկտրոնային նույնականացման հավաստագրերը կամ բջջային նույնականացման Mobile ID ծառայությունը՝ այցելելով բջջային օպերատորի գրասենյակ։
Եթե նույնականացման քարտ չունեք, բայց ցանկանում եք անձնագիր ստանալ, ի՞նչ պետք է անել։
Եթե ձեր 16 տարին լրացել է, անձնագիր ստանալու համար պետք է ունենաք նաև նույնականացման քարտ։ Այսինքն՝ եթե այն չունեք, պետք է դիմեք և ստանաք երկու փաստաթուղթն էլ։ Իսկ մինչև 16 տարեկան երեխաների դեպքում նույնականացման քարտ ունենալը պարտադիր չէ։ Կարող եք երեխայի համար ստանալ միայն անձնագիր։
Հնարավո՞ր է ստանալ միայն նույնականացման քարտ՝ առանց անձնագրի։
Այո՛, իհարկե։ 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտը պարտադիր է, իսկ անձնագիր ունենալը՝ ոչ։Այսինքն՝ եթե արտերկիր մեկնելու կարիք չունեք, կարող եք ստանալ միայն նույնականացման քարտ։ Իսկ եթե պատրաստվում եք մեկնել արտերկիր ձեզ անհրաժեշտ կլինի նաև անձնագիր։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում