Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում «Հայկական ռադիո՝ 100» հոբելյանին նվիրված գալա-համերգը։
Մինչև համերգի մեկնարկը տեղի է ունեցել հոբելյանին նվիրված փոստային նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը։ Նամականիշը մարել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացող գալա-համերգը հոբելյանական միջոցառումների գլխավոր մշակութային իրադարձություններից է՝ նվիրված հայկական ռադիոյի հարյուրամյակին, ձեռքբերումներին և ապագային։
Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախօրեին Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ/EBU) մասնակիցները մասնակցել են «Դարի ձայնը. անցյալից՝ ապագա» մեդիա կոնֆերանսին: Միջոցառման առաջին օրը նվիրված է եղել հայկական ռադիոյի պատմական ժառանգությանն ու մշակութային արժեքներին, իսկ այսօր՝ նորագույն տեխնոլոգիաներին և թվային ապագային։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը։ Հյուրերը մշակութային ընդմիջման ընթացքում վայելել են Հայաստանի հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական վաստակավոր անսամբլի կենդանի կատարումները:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է