Կանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
Կանադան թույլ չի տա Ռուսաստանի եւ Բելառուսի հոկեյիստներին մասնակցել երիտասարդական աշխարհի առաջնությանը:
«Քանի դեռ Ռուսաստանն ու Բելառուսը աջակցում են Ուկրաինայում ընթացող այս ապօրինի, ոչնչով չարդարացված եւ հրեշավոր պատերազմին, եւ քանի դեռ այն շարունակվում է, այդ երկրների մարզիկները Կանադայում հանդես չեն գա իրենց ազգային հավաքականների կազմում»,- հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Երիտասարդական աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի դեկտեմբերի վերջից մինչեւ հունվարի սկիզբը՝ Կանադայի Ալբերտա նահանգում։
Ավելի վաղ՝ Կանադան դատապարտել էր Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) անցյալ շաբաթ կայացրած որոշումը, որով թույլատրվել էր Ռուսաստանի մարզիկներին մասնակցել Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) մրցումներին։
Նախօրեին Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի, Լատվիայի եւ Չեխիայի հոկեյի ազգային ֆեդերացիաները հայտարարել էին, որ կհրաժարվեն խաղալ Ռուսաստանի հավաքականի դեմ տղամարդկանց հոկեյի աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի հաջորդ տարի Գերմանիայում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)