ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանին պետք է հեռացնել, քանի որ չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նրա հետ համաձայնեցնել բոլոր որոշումները, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, մնում են ՀԱՊԿ լիիրավ անդամներ։ Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամներ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումները։ Իսկ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, արդեն հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվողին»,- պարզաբանել է Բորդյուժան։
Նրա կարծիքով՝ Երեւանի կողմից պատշաճ քայլ կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա նրան պետք է ամբողջությամբ հեռացնել կազմակերպությունից։ «Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարներ չեն վճարում, մասնակցություն չեն ունենում։ Եթե լուրջ խոսենք, նրանք պարզապես պետք է դուրս գան, եթե լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ չենք հեռանա, բայց չենք աշխատի, չենք մասնակցում եւ չենք ուզում մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- ասել է Բորդյուժան։
Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին։
«ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել էր Հայաստանի կառավարության ղեկավարը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...