Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին
ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության նպատակով:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը:
Կարևորելով որմնանկարների պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցումը, ինչպես նաև դրանց պահպանությունը, օգտագործումը և այդ ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացումը՝ կողմերը համատեղ աշխատանքներ կիրականացնեն՝ ՀՀ օրենսդրության շրջանակում:
ՀՀ տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը կտրամադրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող որմնանկարների առկա ցուցակը, սահմանված կարգով կքննարկի որմնանկարի մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը նախարարությանը կից մոնումենտալ հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի նիստերում՝ տրամադրելով մասնագիտական եզրակացություն: Նախարարությունը համաձայնեցված գիտանախագծային նախագծերի հիման վրա կտրամադրի որմնանկարի մաքրման և ամրակայման աշխատանքների իրականացման թույլտվություն, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվության աջակցություն:
«Որմնանկար-մոնումենտալ ժառանգության» հիմնադրամը սեփական միջոցների հաշվին կուսումնասիրի և կկազմի Վայոց ձորի մարզի Սերս գյուղի 19-րդ դարի որմնանկարների մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը և կներկայացնի նախարարության համաձայնեցմանը, իր միջոցներով կիրականացնի համակարգված ուսումնասիրություն (նկարագրություն, տեխնիկական վիճակ, վտանգվածության աստիճան և այլն) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող որմնանկարների վերաբերյալ, կփաստագրի ու կկազմի դրանց ճշգրտված ցուցակները՝ ներկայացնելով նախարարությանը:
Նոր որմնանկար հայտնաբերելու դեպքում՝ առաջարկ կներկայացնի նախարարությանը՝ փորձագիտական հանձնաժողովում արժևորման հարցը քննարկելու նպատակով, իր միջոցներով կկազմի որմնանկարի մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը՝ ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը:
Կազմակերպությունը նախարարությանը կտրամադրի հեղինակային, տեխնիկական հսկողությունների և կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերը՝ նախատեսվող աշխատանքների թույլտվություն ստանալու նպատակով:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...