Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը Քեյնը Քեթիին ամուսնության առաջարկություն է արել Բահամյան կղզիներում Չինական երեք ընկերություն դադարեցրել է համագործակցությունը Կիլիան Մբապեի հետ Հայտնաբերվել և ձերբակալվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը (տեսանյութ) Բնությունը չի սպասում մեր համաձայնությանը. COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը Ընդդիմությունն ունակ է բանական կերպով քննարկել տեքստեր. Ռուբինյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պետական նախարար Հիրոմի Միցուբայաշիի հետ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Տորնադոյի հետևանքով Անթալիայում չորս բանվոր է զոհվել Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար COP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով. Ջեսսիկա Ռոսվալլը` Փաշինյանին Արագած գյուղում հրշեջ կամավորական հենակետ է բացվել (տեսանյութ)

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ ՍաուդըՔեյնը Քեթիին ամուսնության առաջարկություն է արել Բահամյան կղզիներումՉինական երեք ընկերություն դադարեցրել է համագործակցությունը Կիլիան Մբապեի հետՀայտնաբերվել և ձերբակալվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը (տեսանյութ)Բնությունը չի սպասում մեր համաձայնությանը. COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի ուղերձըԸնդդիմությունն ունակ է բանական կերպով քննարկել տեքստեր. Ռուբինյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասինՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պետական նախարար Հիրոմի Միցուբայաշիի հետՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Տորնադոյի հետևանքով Անթալիայում չորս բանվոր է զոհվել Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համարCOP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով. Ջեսսիկա Ռոսվալլը` ՓաշինյանինԱրագած գյուղում հրշեջ կամավորական հենակետ է բացվել (տեսանյութ)Շատ մոտ ապագայում մենք այդ համաձայնեցումները ևս կեզրափակենք. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալԸնտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձԻսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի ՀանրապետությունՇատ էինք սպասել, որ Աշխարհի առաջնությունում դառնանք մեդալակիր ու չեմպիոնՀոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարիԹեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցելՀայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն անհետ կորած անձանց մարմինները գտնելու ուղղությամբ. Նիդերլանդների ԱԳ նախարարՀոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ. ՌուբինյանԲացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր (տեսանյութ)Քննարկվել են «Պետրոֆ» ընկերության հետ մշակութային համագործակցության հեռանկարներըԴատախազությունը Տավուշի մարզի Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱդրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. ԱլիևԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները Հրավառությունների արգելքի գաղափարը շվեյցարացիների լայն աջակցությունն ունի ՀՀ ԱԳՄԱ նախարարի և Նիդերլանդների ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսըՍևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 73 հատ ձկնորսական ցանցԶատիկի դաստիարակի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՀայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել. ՄիրզոյանՄեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՍիփանիկի վարչական ղեկավարն ու որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության դեպքովԻսրայելն ընտրում է խորհրդարան. ի՞նչ է սպասվում ՆեթանյահուինԱԺ նախագահը ընդհատել է Էդգար Ղազարյանի ելույթը և անջատել խոսափողըՄասնավոր վեճի լուծում՝ քրեական ենթամշակույթի միջոցովԱրարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի nճրագnրծnւթյան զnhերի հիշատակըԿասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի գործունեությունը (ֆոտո)Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՈր հասցեներում գազ չի լինի. հասցեներՔրեակատարողական հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբՄասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարինԿենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչԱրագածոտնի մարզի ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքները շարունակվում ենՄեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ադամ Քասադիի երդմնակալության արարողությանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինայի ռազմական աջակցության շարունակությունըՀետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվելՎիճաբանություն Շիրակի փողոցում. ոստիկանները 4 անձի ձերբակալել են
Հայաստան

Ընդդիմությունն ունակ է բանական կերպով քննարկել տեքստեր. Ռուբինյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասին

Անկախության հռչակագրին ձեռք տալ հնարավոր չէ. փաստաթուղթը կա: Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է. դա, անկախ ամեն ինչից, գոյություն ունի: Հարցը հետևյալն է՝ ներառե՞լ հղումը նոր Սահմանադրության նախաբանի մեջ, թե՞ ոչ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով թեմայի շուրջ քննարկումներին:

«Մեր ընդդիմադիր գործընկերները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը հետևյալ փիլիսոփայական հարցի շուրջ: Նրանք ասում են՝ վարչապետ Փաշինյանն ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հետևաբար սադրեց պատերազմ»,- ասաց նա և հավելեց. «Բայց եթե ասել ենք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» ու սադրել ենք պատերազմ, ինչո՞ւ են պնդում, որ Անկախության հռչակագրին անպայման պետք է հղում լինի Սահմանադրության մեջ: Ինձ հետաքրքիր կլինի լսել նրանց հիմնավորումը»,- ասաց նա:

Ռուբինյանը հիշեցրեց՝ ԱՄՆ-ն ևս ունի անկախության հռչակագիր, բայց դրան հղում չկա ԱՄՆ Սահմանադրության նախաբանում. կան նմանատիպ այլ երկրներ ևս:

«Հայաստանի նոր Սահմանադրության նախաբանը և, ընդհանրապես, նոր Սահմանադրությունը պետք է արտահայտեն այն աշխարհընկալումն ու իրողությունները, որոնք մեր ժողովուրդն այս պահին ունի:

Հիմա, այս պահին, առնվազն մեր ժողովրդի մեծամասնությունն ունի հետևյալ աշխարհընկալումն ու ընկալումը, ինչը փաստված է նաև վերջին քաղաքական իրադարձություններով, այդ թվում՝ ընտրություններով. ժողովուրդը համաձայն է, որ ՀՀ-ն պետք է լինի մի պետություն կամ մի պետություն է, որը պետք է պարփակված լինի իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, չունենա տարածքային պահանջներ ոչ մեկից, ապրի խաղաղ համագոյակցության մեջ իր բոլոր հարևանների հետ: Հետևաբար, նոր Սահմանադրությունը պիտի լինի այս համատեքստում:

Եթե ընդդիմադիր գործընկերները կարծում են՝ չպիտի լինի այս համատեքստում, հետևաբար կարծում են, որ այս համատեքստում պիտի հռչակագիրը մեջբերվի կամ հղում լինի հռչակագրին, որովհետև իրենք կարծում են՝ հռչակագիրն այս համատեքստն է արտահայտում, թող ուղիղ ասեն, և բանավեճ կունենանք»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Անկախության հռչակագրի գոյությունը պատմական ակտ է:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու հավանականությանը, որը կարող է տեղի ունենալ, եթե խորհրդարանական ընդդիմությունը չընդունի նոր Սահմանադրություն ընդունելու առաջարկը, Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց.

«Կարող է՝ ընդդիմադիր գործընկերների մտքերում բանականությունը հաղթում է, և որոշում են, որ բան են անում (նկատի ունի, որ ընդդիմությունը որոշում է ընդունել այն,- խմբ.)…

Ես բավականին բարձր կարծիք ունեմ իրենց ինտելեկտուալ կարողությունների մասին և համարում եմ, որ իրենք ունակ են բանական կերպով քննարկել տեքստեր: Բանավեճի մեջ կարող է ծնվել ճշմարտություն»: