Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիփանիկի վարչական ղեկավարն ու որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության դեպքով Իսրայելն ընտրում է խորհրդարան. ի՞նչ է սպասվում Նեթանյահուին ԱԺ նախագահը ընդհատել է Էդգար Ղազարյանի ելույթը և անջատել խոսափողը Մասնավոր վեճի լուծում՝ քրեական ենթամշակույթի միջոցով Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են «հոկտեմբերի 27»-ի nճրագnրծnւթյան զnhերի հիշատակը Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի գործունեությունը (ֆոտո) Որ հասցեներում գազ չի լինի. հասցեներ Քրեակատարողական հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբ Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ Արագածոտնի մարզի ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքները շարունակվում են

Սիփանիկի վարչական ղեկավարն ու որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության դեպքովԻսրայելն ընտրում է խորհրդարան. ի՞նչ է սպասվում ՆեթանյահուինԱԺ նախագահը ընդհատել է Էդգար Ղազարյանի ելույթը և անջատել խոսափողըՄասնավոր վեճի լուծում՝ քրեական ենթամշակույթի միջոցովԱրարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են «հոկտեմբերի 27»-ի nճրագnրծnւթյան զnhերի հիշատակըԿասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի գործունեությունը (ֆոտո)Որ հասցեներում գազ չի լինի. հասցեներՔրեակատարողական հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբՄասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարինԿենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչԱրագածոտնի մարզի ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքները շարունակվում ենՄեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ադամ Քասադիի երդմնակալության արարողությանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինայի ռազմական աջակցության շարունակությունըՀետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվելՎիճաբանություն Շիրակի փողոցում. ոստիկանները 4 անձի ձերբակալել ենԴատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասինՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն էԱրարատ-Արմենիան հաղթեց ՆոայինԱրենի-1 քարայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (տեսանյութ)Բնության և մշակույթի երկխոսությունը․ COP17-ի մասնակիցների այցը Գառնի և ՍևանՀարի Քեյնը դարձել է 2026 թվականի Ոսկե գնդակի հաղթողՅՈՒՆԵՍԿՕ. Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի ընտրություններում «Ուսանողական ցուցակ» շարժմանը հաղթանակի կապակցությամբԱյս ողբերգությունը պետք է սթափեցնի բոլորինՄարին Լը Պենը սկսել է իր նախագահական քարոզարշավը, ներկայացնելով իրեն որպես միակ թեկնածուՕլեշկիում հումանիտար նպատակներով «լռության ռեժիմ» է սահմանվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Նոր էլեկտրական ամենագնաց Volvo EX50Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԲանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չենԻսլանդիայում  հարցվածների 71%-ը տանը հիմնականում օգտագործում է Smart TVՋրային կոմիտեի նախագահը և Չեխիայի ՇՄ փոխնախարարը քննարկել են ջրային ենթակառուցվածքների արդիականացման հնարավորություններըՈսկե գնդակ-2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնումԱրարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնասԵս չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմինՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր (տեսանյութ)«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքըՀայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունքԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդունՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարելՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհըԵրկուստեք կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» վաղվա՝ հոկտեմբերի 27-ի ծրագրին։ Երևանի 2750-ամյակի այգի Երևանի խանութներում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր (տեսանյութ)
Աշխարհ

Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ

Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և եզրափակիչ ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ․ 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնություն և կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավեր» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը:

Այն ազդարարվել է COP17-ի ՀՀ նախագահության կողմից՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համագործակցությամբ մշակված նախաձեռնության մեկնարկը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման կարևորությունը` շեշտելով կենսաբազմազանության համար վնասակար խթանների, այդ թվում՝ սուբսիդիաների վերանայման, բարեփոխման և աստիճանական վերացման, ինչպես նաև բնության պահպանությանն ու կենսաբազմազանության կայուն օգտագործմանն ուղղված դրական խթանների ընդլայնման անհրաժեշտությունը։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը շեշտել է, որ թիրախի արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, այլև տնտեսական քաղաքականությունների, պետական աջակցության մեխանիզմների ու ֆինանսական հոսքերի համապատասխանեցում կենսաբազմազանության պահպանության նպատակներին։

Անդրադառնալով COP17-ի ՀՀ նախագահության կողմից առաջ մղվող ուղենշային նախաձեռնությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է դրա երեք փոխլրացնող բաղադրիչները՝ «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչը», «18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնությունը» և «Կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավերը», որոնք միտված են քաղաքական հանձնառությունները վերածելու գործնական բարեփոխումների, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և խթանելու ազգային մակարդակում կոնկրետ գործողությունների իրականացումը։

Նախաձեռնության մշակման և առաջմղման գործում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ողջունել է նաև Կոլումբիայի և Ֆինլանդիայի ներգրավվածությունը՝ որպես 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնության առաջին համանախագահների։

Տեղեկանք. ՀՀ նախագահության ուղենշային նախաձեռնությունը կոչված է ձևավորելու 18-րդ թիրախի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական և գործնական միջավայրը՝ համադրելով բարձր մակարդակի քաղաքական հանձնառությունը, երկրների միջև փորձի և գիտելիքի փոխանակումը և ազգային մակարդակում կոնկրետ բարեփոխումների իրականացումը։ Դրա երեք բաղադրիչների միջոցով նախատեսվում է միաժամանակ ամրապնդել միջազգային համագործակցությունը, խթանել քաղաքականությունների և ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը կենսաբազմազանության նպատակներին և աջակցել երկրներին վնասակար խթանների բացահայտման ու բարեփոխման, դրական խթանների մշակման և կենսաբազմազանության ֆինանսավորման գործիքների կիրառման հարցերում։