Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին՝ ազգային պաշտպանությանն առնչվող տեղեկությունների արտահոսքի և դրանք բացահայտելու նպատակով դավադրության համար։
Սա Քոմիին պատասխանատվության ենթարկելու երրորդ փորձն է՝։ Նա ՀԴԲ տնօրենի պաշտոնից հեռացվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2017 թվականին և համարվում է գործող նախագահի վաղեմի քննադատներից մեկը։
Դատախազի կազմած՝ երեք էջանոց փաստաթղթում նշված են մեղադրանքի երկու կետ, սակայն նոր գործի վերաբերյալ մանրամասները քիչ են։ Քոմիի փաստաբանները դատարան ներկայացված առանձին փաստաթղթերում հայտնել են, որ գործը վերաբերում է 2016 թվականի հոկտեմբերին The New York Times թերթին գաղտնի տեղեկություններ ենթադրաբար փոխանցելուն, երբ Քոմին ղեկավարում էր ՀԴԲ-ն։
Քոմին հերքել է որևէ իրավախախտում կատարելու մեղադրանքը՝ այն անվանելով «վրդովեցուցիչ չարաշահում»։
«Սա գրեթե ծիծաղելի կլիներ, եթե չլիներ արդարադատության նախարարության կողմից լիազորությունների այնպիսի բացահայտ չարաշահում, որի նկատմամբ մենք չենք կարող անտարբեր մնալ»,- ասել է Քոմին տեսանյութում։
«Ինձ համար ոչինչ չի փոխվել․ ես շարունակում եմ անմեղ լինել, չեմ վախենում այս մարդկանցից և շարունակում եմ հավատալ անկախ դաշնային դատական համակարգին»,- հավելել է նա։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ)