Հրավառությունների արգելքի գաղափարը շվեյցարացիների լայն աջակցությունն ունի
Շվեյցարիայի քաղաքացիները քվեարկելու են՝ արդյոք հարկավոր է արգելել աղմկոտ հրավառությունները։ Կենդանիների պաշտպանության և բնապահպանական կազմակերպությունների աջակցությամբ քաղաքացիների նախաձեռնած այս առաջարկը քվեարկության կդրվի նոյեմբերի 29-ին։ Euronews լրատվական գործակալության հաղորդմամբ, 2026 թ. սկզբին Նիդեռլանդներում հրավառություններն արդեն արգելվել են՝ անվտանգության և բնապահպանական նկատառումներից ելնելով։
Առաջարկը նախատեսում է մարդկանց և բնական միջավայրի ավելի արդյունավետ պաշտպանություն հրավառությունների հետևանքով առաջացող աղմուկից, օդի աղտոտումից, աղբից, դժբախտ պատահարներից և հրդեհներից։ Բացի այդ, ըստ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող խմբերի՝ ընտանի, վայրի և գյուղատնտեսական կենդանիների մոտ հրավառությունն ուժեղ սթրես է առաջացնում։
Ըստ Շվեյցարիայի հեռարձակման կորպորացիայի (SBC) կողմից հոկտեմբերի 23-ին հրապարակված նախնական հարցման՝ հրավառությունների արգելքի գաղափարը լայն աջակցություն ունի. հարցված քվեարկողների 69 տոկոսը կողմ է արտահայտվել դրան։
Նախաձեռնության նպատակն է մասնավոր միջոցառումների ժամանակ «էապես սահմանափակել հատկապես բարձրաձայն և անհանգստություն պատճառող հրավառությունները»՝ արգելելով աղմկոտ հրատեխնիկական միջոցների վաճառքը։ Ավելի լուռ այլընտրանքները, այդ թվում՝ բենգալյան կրակներն ու շատրվանի նմանվող հրավառությունները, չեն արգելվի։
Նախաձեռնությունը նաև հնարավորություն կտա կանտոններին (Շվեյցարիայի վարչատարածքային միավորներ) բացառություններ սահմանել նշանակալի միջոցառումների համար, օրինակ՝ օգոստոսի 1-ին՝ Շվեյցարիայի ազգային տոնի օրը, և Ամանորի գիշերը։ Սակայն նույնիսկ այդ դեպքերում նախապատվությունը կտրվի ավելի անաղմուկ տարբերակներին։
Երբ հրավառության նյութերը պայթում են, օդ են արտանետվում մանր փոշու մասնիկներ՝ թունավոր մետաղների պարունակությամբ, որոնք առկա են վառոդի և գունավորող միացությունների մեջ։ Շվեյցարիայի ոստիկանության դաշնային գրասենյակի տվյալներով՝ երկրում տարեկան օգտագործվում է 1000-2000 տոննա հրավառության նյութ, որի երեք քառորդը փաթեթավորումն է։ Դրա հետևանքով տարեկան առաջանում է 200-400 տոննա մանր մասնիկներով աղտոտում։
Օդի, ջրի և հողի աղտոտմանը հանգեցնելուց բացի՝ այդ մանր մասնիկները կարող են ներթափանցել շնչուղիներ և վնասակար ազդեցություն ունենալ առողջության վրա, հատկապես՝ խոցելի խմբերի և արդեն իսկ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում։
Անբարենպաստ եղանակային պայմանները կարող են ավելի մեծացնել վնասակար ազդեցությունը։ Օրինակ՝ մառախուղը կարող է նպաստել օդում մասնիկների ավելի երկար պահպանմանը, իսկ շոգ և չոր եղանակը՝ մեծացնել անտառային ու այլ հրդեհների առաջացման վտանգը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ)
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով