Շատ էինք սպասել, որ Աշխարհի առաջնությունում դառնանք մեդալակիր ու չեմպիոն
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի առաջնության արծաթե ու բրոնզե մեդալակիր (Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալակիր էր դարձել անցած տարի Ջակարտայում կայացած աշխարհի առաջնությունում) Մամիկոն Խաչատրյանը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած մարմնամարզության ԱԱ-ից հետո կարևորում է Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունը:
«Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի հետ շատ էինք սպասել, որ աշխարհի առաջնությունում դառնանք մեդալակիր ու չեմպիոն, բարձրանանք պատվո հարթակին ու բարձրացնենք Հայաստանի դրոշը: Այս ամենն աննկարագրելի պահ է: Բնականաբար, եզրափակչում լարվածությունը շատ էր ու ամեն մի չնչին սխալը կարող էր զրկել մեզ մեդալից: Մենք շեշտը դրել էինք մեր վարժությունները լավ կատարելու վրա: Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է, որտեղ ցանկանում եմ մեր ուժերի առավելությունը ներդնենք ու ուրախացնենք մեր ազգին»,- ասաց Մամիկոն Խաչատրյանը:
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոն դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ), Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), իսկ Արթուր Ավետիսյանը (օղակներ) ու Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր) նվաճեցին բրոնզե մեդալներ:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ