Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել
Թեհրանում հոկտեմբերի 26-ին կայացած քառակողմ հանդիպման ընթացքում Իրանի և Մեքքայի պաշտպանական համաձայնագրի երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ ուղղված տարածաշրջանային չորս երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ խաղաղության և անվտանգության ոլորտում։
Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ Մոհսեն Ռեզային Թեհրանի Սաադաբադ պալատում ընդունել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանին, Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրին և Թուրքիայի հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընին։
Թեհրանում կայացած քառակողմ հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել։ «Մասնակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ տարածաշրջանային չորս երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար», - նշված է հայտարարության մեջ։
Բանակցությունները կենտրոնացած են եղել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների, տարածաշրջանում Իսրայելի գործունեության և Պաղեստինում ու Լիբանանում վերջին զարգացումների վրա։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ռեզային, Թեհրանում կայացած քառակողմ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ տարածաշրջանային համագործակցությունը պետք է սկսված լիներ դեռ շատ վաղուց։
«Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների այցը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի սպառնալիքները քիչ ազդեցություն ունեն աշխարհի տարբեր երկրների վրա», - նշել է Ռեզային։
«Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ տարածաշրջանային խնդիրները կարող են լուծվել չորս երկրների միջև համագործակցության միջոցով», - հավելել է նա։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ