Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չեխիայում հանրային հեռարձակողների ֆինանսավորման փոփոխությունը բողոքի ալիք է առաջացրել Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին Գի Բովեի երգեհոնային կատարումները՝ Չարենցավանում և Երևանում Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբ Ջրային կոմիտեում քննարկվել են WEAP մոդելի կիրառման և Շվեդիայի առաջատար փորձի ներդրման հնարավորությունները Ռամսարի կոնվենցիայի ուշադրությունը՝ Սևանին․ ուսումնասիրվում են էկոհամակարգի խնդիրները Վերաբացված Հոկտեմբերի 27․ Ջհանգիրյանը սկսել է խոսել, դատախազությունը նոր փաստեր է հրապարակում ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին

Չեխիայում հանրային հեռարձակողների ֆինանսավորման փոփոխությունը բողոքի ալիք է առաջացրելՀայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալըՀուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասինԳի Բովեի երգեհոնային կատարումները՝ Չարենցավանում և ԵրևանումՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՋրային կոմիտեում քննարկվել են WEAP մոդելի կիրառման և Շվեդիայի առաջատար փորձի ներդրման հնարավորություններըՌամսարի կոնվենցիայի ուշադրությունը՝ Սևանին․ ուսումնասիրվում են էկոհամակարգի խնդիրներըՎերաբացված Հոկտեմբերի 27․ Ջհանգիրյանը սկսել է խոսել, դատախազությունը նոր փաստեր է հրապարակումՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովինՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՍահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ինՆիդերլանդների ԱԳ նախարարի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱրարատ Միրզոյանի ելույթը ՀՀ ԱԺ լիագումար նիստում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ (տեսանյութ)Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԴատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆՎարդան Մինասյանը գլխավորել է լիբանանյան Ալ-Նեջմեհ ֆուտբոլային ակումբըՄշակույթը՝ հանուն բնությանՀայաստան խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման նախագծինՎարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի ՍոֆիայինՌոնալդուն գտնվում է մարզչական շտաբի տեսադաշտումՌոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվելՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե ԿայզերըՀորդանանը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դարաայի նահանգին,Audi ընկերությունը հետ է կանչում Q4 e-tron մոդելըՀայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ ՍաուդըՔեյնը Քեթիին ամուսնության առաջարկություն է արել Բահամյան կղզիներումՉինական երեք ընկերություն դադարեցրել է համագործակցությունը Կիլիան Մբապեի հետՀայտնաբերվել և ձերբակալվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը (տեսանյութ)Բնությունը չի սպասում մեր համաձայնությանը. COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի ուղերձըԸնդդիմությունն ունակ է բանական կերպով քննարկել տեքստեր. Ռուբինյանը՝ նոր Սահմանադրության ընդունման մասինՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պետական նախարար Հիրոմի Միցուբայաշիի հետՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Տորնադոյի հետևանքով Անթալիայում չորս բանվոր է զոհվել Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համարCOP17 համաժողովն անցնում է բարձր մակարդակով. Ջեսսիկա Ռոսվալլը` ՓաշինյանինԱրագած գյուղում հրշեջ կամավորական հենակետ է բացվել (տեսանյութ)Շատ մոտ ապագայում մենք այդ համաձայնեցումները ևս կեզրափակենք. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալԸնտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձԻսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստանի ՀանրապետությունՇատ էինք սպասել, որ Աշխարհի առաջնությունում դառնանք մեդալակիր ու չեմպիոնՀոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարիԹեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցելՀայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն անհետ կորած անձանց մարմինները գտնելու ուղղությամբ. Նիդերլանդների ԱԳ նախարարՀոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ. ՌուբինյանԲացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր (տեսանյութ)Քննարկվել են «Պետրոֆ» ընկերության հետ մշակութային համագործակցության հեռանկարներըԴատախազությունը Տավուշի մարզի Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱդրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. Ալիև
Հայաստան

Ռամսարի կոնվենցիայի ուշադրությունը՝ Սևանին․ ուսումնասիրվում են էկոհամակարգի խնդիրները

Վերջին կես դարում աշխարհը կորցրել է ջրաճահճային տարածքների մոտ 22 տոկոսը: Սակայն, պարզվում է՝ դրանց պահպանումից են կախված  ավելի քան մեկ միլիարդ մարդկանց ապրելու միջոցները։ Այդ համատեքստում Սևանա լճի ապագան միջազգային բնապահպանական նշանակություն ունի։

COP17-ի շրջանակում Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար Մուսոնդա Մումբան այցելել է Սևանա լիճ։ Նա գնահատել է վերականգնման ծրագրերը, որոնցից մեկի համար Եվրամիությունը 1 միլիոն 530 հազար եվրո է հատկացրել։ Մուսոնդա Մումբան խոսել է լճի էկոհամակարգը պահպանելու անհրաժեշտ քայլերի մասին։

Աշխարհի ջրաճահճային տարածքների ավելի քան մեկ հինգերորդն այլևս գոյություն չունի։ Ռամսարի կոնվենցիայի՝ 2025 թվականի համաշխարհային զեկույցի համաձայն՝ 1970 թվականից ի վեր աշխարհը կորցրել է այդ տարածքների մոտ 22 տոկոսը՝ շուրջ 411 միլիոն հեկտար, իսկ պահպանված տարածքների մոտ մեկ քառորդն արդեն վատ էկոլոգիական վիճակում է։ Ջրաճահճային տարածքները ներառում են լճեր, գետեր, գետաբերաններ և այլ էկոհամակարգեր, որոնք մաքրում են ջուրը, մեղմում ջրհեղեղների ու երաշտների հետևանքները և ապահովում կենսաբազմազանությունը։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն ասում է, որ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդու կյանքը կախված է այդ տարածքներից, իսկ բույսերի և կենդանիների տեսակների մոտ 40 տոկոսն ապրում կամ բազմանում է դրանցում։

Ռամսարի կոնվենցիան ընդունվել է 1971 թվականին։ Դրա նպատակն է նպաստել ջրաճահճային տարածքների պահպանությանը և ապահովել այդ տարածքների խելամիտ օգտագործումը։ Հայաստանը կոնվենցիային միացել է 1993 թվականին, իսկ Սևանա լիճն ընդգրկվել է միջազգային նշանակության ջրաճահճային տարածքների ցանկում։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար դոկտոր Մուսոնդա Մումբան այցելել է Սևանա լիճ։ Նրա գնահատմամբ՝ լճի վերականգնման ուղղությամբ իրականացվող ներդրումները կարևոր քայլ են, սակայն անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ հասկանալու էկոհամակարգի խնդիրներն ու գտնելու դրանց երկարաժամկետ լուծումները։

«Այն, ինչ ինձ համար անհավանական զարմանալի էր, այն է, որ սա ջրաճահճային տարածքների ընտանիքի առաջին վայրերից է, որտեղ իրական և պատշաճ ներդրումներ են արվել»։

Սևանի էկոհամակարգի վերականգնման մի շարք ծրագրեր են իրականացվում։ Դրանց թվում է Եվրամիության՝ 1 միլիոն 530 հազար եվրոյի եռամյա ծրագիրը, որն ուղղված է լճի էկոհամակարգի վերականգնմանը, կենսաբազմազանության մշտադիտարկմանը, Սևանի իշխանի ձվադրման համար կարևոր գետերի որոշ հատվածների վերականգնմանն ու ձկնային պաշարների կառավարման բարելավմանը։ Առանձին նախաձեռնությամբ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 1 միլիոն 400 հազար դոլարի դրամաշնորհով նախատեսվում է բարելավել Սևան ազգային պարկի կառավարումն ու վերականգնել բնական միջավայրերը։

Սակայն ֆինանսավորումն ինքնին դեռևս չի նշանակում, որ խնդիրները լուծված են։ Կարևոր է, թե որքան արդյունավետ կիրականացվեն ծրագրերը, ինչպես կվերահսկվի դրանց արդյունքը և արդյո՞ք հնարավոր կլինի երկարաժամկետ պահպանել լճի բնական հավասարակշռությունը։

Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար Մուսոնդա Մումբան հանդիպել է նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։  Գավառի համալսարանում նա ծանոթացել է կենսաբազմազանության ու ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Այս անկման դեմ պայքարելու և ջրաճահճային տարածքների վիճակը բարելավելու համար մեզ անհրաժեշտ են բոլորի համատեղ ջանքերը»։

Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ջրաճահճային տարածքների պահպանումն անհնար է առանց կենսաբազմազանության պաշտպանության։ Այդ էկոհամակարգերի վիճակի վատթարացումն անդրադառնում է ոչ միայն բույսերի ու կենդանիների, այլև մարդկանց  վրա։

«Ջրաճահճային տարածքները չեն կարող լինել առանց կենսաբազմազանության։ Հակառակ դեպքում, գիտեք, մենք՝ որպես մարդիկ, տուժում ենք, որովհետև մենք կախված ենք այս կենսաբազմազանությունից»։

Ռամսարի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիաները համագործակցում են՝ ջրաճահճային տարածքների պահպանությունը կենսաբազմազանության պաշտպանության ավելի լայն ծրագրերի հետ համադրելու համար։

Խնդիրը միայն բնապահպանական կառույցների աշխատանքը չէ․ անհրաժեշտ են նաև պետական հետևողական քաղաքականություն, պատշաճ կառավարում, ներդրումներ և տեղական համայնքների մասնակցություն։

Մուսոնդա Մումբայի խոսքով՝ Սևանի դեպքում վերականգնման ծրագրերն ու ֆինանսավորումն արդեն առկա են։ Հիմա կարևոր է, որ ծրագրերը հետևողականորեն իրականացվեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել լճի երկարաժամկետ պահպանությունն ու բնական հավասարակշռության վերականգնումը։

armradio.am