Ռոնալդուն գտնվում է մարզչական շտաբի տեսադաշտում
Սաուդյան «Ալ-Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Պորտուգալիայի ազգային հավաքական և մասնակցել Ազգերի լիգայի խմբային փուլի նոյեմբերյան հանդիպումներին։
Ինչպես հայտնում է պորտուգալական հեղինակավոր O Jogo պարբերականը, թիմի ավագն ընդգրկվել է ազգային ընտրանու ընդլայնված հայտացուցակում, որտեղ տեղ են գտել նաև նրա ակումբակիցներ Ժոաու Ֆելիքսն ու Սամու Կոշտան։
Թեև Ռոնալդուի անունը նախնական ցուցակում է, և ֆուտբոլիստն արդեն տեղեկացվել է, որ գտնվում է մարզչական շտաբի տեսադաշտում, նրա տեղը վերջնական հայտացուցակում դեռևս երաշխավորված չէ։ Ամեն ինչ կախված կլինի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի վերջնական որոշումից։ Այնուամենայնիվ, այս քայլն արդեն իսկ դիտարկվում է որպես կողմերի միջև հաշտեցման առաջին լուրջ ազդակ՝ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց սկանդալից հետո։
Հիշեցնենք, որ նախորդ հավաքի ընթացքում Ռոնալդուն հայտնվել էր կարգապահական սկանդալի կենտրոնում։ Նորվեգիայի դեմ արտագնա խաղում նա ամբողջ ընթացքում տաքացել էր եզրագծի մոտ, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չէր եկել։ Դրանից հետո հարձակվողը մեղադրել էր Ժեզուշին խոստումները չկատարելու, վստահությունը չարաշահելու և միահեծան որոշումներ կայացնելու մեջ, մի շարք պայմաններ էր առաջ քաշել ու Դանիայի հետ խաղի նախօրեին ինքնակամ լքել հավաքականի ճամբարը։
Այս արարքի համար Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հոկտեմբերի 19-ին 30 օրով որակազրկել էր Ռոնալդուին և տուգանել 255 եվրոյով։ Ընդ որում, ֆուտբոլիստը ստացել էր հնարավոր ամենամեղմ պատիժը, քանի որ նրան սպառնում էր մինչև 6 ամսվա որակազրկում։ Քանի որ պատժի հրապարակման պահին ժամկետից 19 օրն արդեն հաշվարկվել էր որպես անցած, որակազրկումն ավարտվում է հոկտեմբերի 30-ին։ Սա նշանակում է, որ կարգապահական առումով Ռոնալդուն որևէ խոչընդոտ չունի նոյեմբերյան հանդիպումներին մասնակցելու համար։
Ազգերի լիգայի A4 խմբի եզրափակիչ երկու տուրերում Պորտուգալիայի հավաքականը նոյեմբերի 14-ին Բրագայում կհյուրընկալի Դանիային, իսկ նոյեմբերի 17-ին Կարդիֆում կմրցի Ուելսի ընտրանու հետ։ Վերջնական հայտացուցակը կհրապարակվի նոյեմբերի 5-ին կամ 6-ին։
armsport.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...