Չեխիայում վերջին օրերին բողոքի ցույցեր են հանրային հեռուստատեսության և ռադիոյի ֆինանսավորման համակարգը փոխելու կառավարության որոշման դեմ։ Վեճը միայն վճարների կամ բյուջետային հատկացումների մասին չէ․ այն առնչվում է նաև հանրային լրատվամիջոցների անկախությանը։
Մասնագետները կարծում են, որ փոփոխությունը կմեծացնի լրատվամիջոցների կախվածությունը կառավարությունից, իշխանությունը պնդում է, որ նոր համակարգը խմբագրական անկախությանը չի սպառնում և նվազեցնում է քաղաքացիների ֆինանսական բեռը։
«4:36»․ այս անսովոր կարգախոսով են Պրահայում հազարավոր մարդիկ դուրս եկել փողոց՝ ի պաշտպանություն հանրային հեռուստատեսության և ռադիոյի անկախության։ Կարգախոսը պատահական չի ընտրվել։ Չեխիայում հանրային հեռարձակողների ֆինանսավորման համակարգի փոփոխման նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանի արտահերթ նիստում ընդունվել է գիշերը 4 անց 36-ին։
«Միլիոն պահեր հանուն ժողովրդավարության» շարժման կազմակերպիչ Միկուլաշ Մինարժը կարծում է, որ իշխանության այս գործելաոճն անընդունելի է։
«Դուք չափն անցել եք, մենք թույլ չենք տա, որ այս երկիրը կործանվի։ Միայն մաֆիոզ խմբավորումները կամ խորհրդային քաղբյուրոն են որոշումներն ընդունում առավոտյան ժամը 4:36-ին»:
Չեխիայի հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն ֆինանսավորվում են քաղաքացիների և կազմակերպությունների վճարներից։ Կառավարությունն առաջարկում է չեղարկել պարտադիր բաժանորդագրությունը և հանրային հեռարձակողների ֆինանսավորումն իրականացնել պետական բյուջեից:
Մասնագետների կարծիքով՝ փոփոխության հետևանքով հանրային հեռուստատեսության և ռադիոյի բյուջեն կկրճատվի շուրջ 15%-ով կամ տարեկան մոտ 1.4 միլիարդ չեխական կրոնով:
Չեխիայի հեռուստատեսության գլխավոր տնօրեն Հայնեկ Խուդարեկը խոսում է այն դժվարությունների մասին, որոնց կարող է բախվել հանրային հեռարձակողը ֆինանսավորման նոր պայմաններում։
«Մենք չենք կարող աշխատել այդ գումարով և ապահովել այնպիսի ծառայություն, որին սովոր է մեր լսարանը»։
Մտավախություններից մյուսն էլ առնչվում է լրատվամիջոցների անկախությանը։ Քաղհասարակության ներկայացուցիչները կարծում են, որ պետական բյուջեից ֆինանսավորվելը կմեծացնի լրատվամիջոցների կախվածությունը կառավարությունից:
Կառավարությունը պնդում է, որ խմբագրական անկախությունը չի տուժի: Նախագծի նպատակը, ըստ հիմնավորման, քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելն է և հանրային մեդիայի ծախսերն ավելի արդյունավետ դարձնելը։
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշ. «Ոչ ոք չի ցանկանում միջամտել լրատվամիջոցների գործունեությանը։ Ֆինանսական միջոցները օրենքով երաշխավորված կլինեն որպես պարտադիր ծախս, որպեսզի որևէ կառավարություն չկարողանա դրանք կամայականորեն կրճատել»:
Չեխիան անցել է պետական վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների ժամանակաշրջանով։ 1989-ի Թավշյա հեղափոխությունից հետո անկախ հանրային մեդիայի ձևավորումը համարվում էր ավտորիտար ռեժիմից ձերբազատվելու գլխավոր երաշխիքներից մեկը:
Քաղաքական վերլուծաբան Յիրժի Պեհեն ուշադրություն է հրավիրում ոչ միայն նախագծի բովանդակության, այլև դրա ընդունման ձևի վրա։ «Իսկապես քննարկման համար ժամանակ չի եղել, բայց կարծում եմ՝ այս օրենքը, եթե ընդունվի, կարող է լուրջ խնդիրների բախվել Սահմանադրական դատարանում»։
Չեխիայի նախագահ Պետր Պավելը նույնպես մտահոգություն է հայտնել շտապողականության վերաբերյալ և կոչ արել մասնագիտական խոր վերլուծության ենթարկել հարցը: «Չեխիան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այն քիչ երկրներից է, որտեղ հանրային և մասնավոր լրատվամիջոցների համակարգը բավական լավ է գործում»։
Մինչ կառավարությունը կուսումնասիրի հարցը, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները հայտարարել են նոյեմբերի 3-ին 1-օրյա նախազգուշական գործադուլ անելու մտադրության մասին:
armradio.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...