Մբապեն պաշտոնապես ներողություն է խնդրել իր անզգույշ կատակի համար
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես ներողություն է խնդրել իր անզգույշ կատակի համար, որը վերածվել էր միջազգային սկանդալի։
Աղմկահարույց սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ Մբապեն հարցազրույցում ծիծաղելի էր համարել այն համացանցային մեմը, որտեղ իր դեմքը տեղադրված էր Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի փոխարեն։ Ֆուտբոլիստն այդ կերպարն անվանել էր «չինացի բռնապետ»։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողի այս արտահայտությունը զանգվածային դժգոհությունների ալիք էր բարձրացրել Չինաստանում, իսկ տեղական խոշոր բրենդները միակողմանիորեն խզել էին աստղային ֆուտբոլիստի հետ գնահատվող բազմամիլիոնանոց գովազդային պայմանագրերը։
Իսպանիայի Լա լիգան կանգնել էր չինական Migu սթրիմինգային հարթակի հետ շուրջ 400 միլիոն եվրոյի հեռարձակման պայմանագիրը վաղաժամկետ կորցնելու վտանգի առաջ, ինչի հետևանքով Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ստիպված եղավ պաշտոնական ուղերձով անձամբ ներողություն խնդրել Չինաստանի ժողովրդից՝ իսպանական ակումբներին ու առաջնությանը սպառնացող ֆինանսական վնասները կանխելու նպատակով։
armsport.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին