Մթնոլորտում եռապատկվել է CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․
«Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցի համաձայն՝ 2025 թվականին մթնոլորտում ածխածնի երկօքսիդի (CO₂) և մյուս հիմնական ջերմոցային գազերի կոնցենտրացիաները հասել են աննախադեպ բարձր մակարդակների՝ նպաստելով մոլորակի ջերմաստիճանի երկարաժամկետ բարձրացմանը։
2025 թվականին մթնոլորտի մերձգետնյա շերտում CO₂-ի համաշխարհային միջին կոնցենտրացիան կազմել է 426,8 ppm՝ միլիոնական մաս, ինչը նախաարդյունաբերական մակարդակի 153%-ն է։ Նոր ռեկորդային մակարդակների են հասել նաև մեթանի և ազոտի ենթօքսիդի կոնցենտրացիաները։ Վերջիններս մարդու գործունեության հետ կապված երկար գոյատևող ջերմոցային գազերի շարքում, ըստ իրենց նշանակության, համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցնում։
2004 թվականին, երբ առաջին անգամ հրապարակվեց ՀՕԿ-ի «Ջերմոցային գազերի տեղեկագիրը», կազմակերպության Մթնոլորտի համաշխարհային դիտարկումների ծառայության դիտակայանների ցանցի չափումներով՝ CO₂-ի տարեկան միջին կոնցենտրացիան կազմում էր 377,5 ppm։
1960-ականներից ի վեր մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է․ տարեկան միջին աճը 0,8 ppm-ից 2011–2020 թվականների տասնամյակում հասել է 2,4 ppm-ի։ Իսկ 2024–2025 թվականներին CO₂-ի համաշխարհային միջին կոնցենտրացիան ավելացել է 2,8 ppm-ով՝ գերազանցելով այդ տասնամյակի միջին տարեկան աճը։
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) ջերմոցային գազերի տարեկան ինդեքսի համաձայն՝ 1990–2025 թվականներին երկար գոյատևող ջերմոցային գազերի ճառագայթային ներգործությունը՝ կլիմայի վրա դրանց տաքացնող ազդեցությունը, ուժեղացել է 56%-ով։ Այդ աճի շուրջ 81%-ը բաժին է ընկնում CO₂-ին»։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին