Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
Իսրայելում ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը Քնեսեթում կդառնա ամենամեծ միավորումը, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա, քան ցանկացած այլ կուսակցություն, ցույց են տալիս անցկացված խորհրդարանական ընտրությունների Էքզիթփոլի արդյունքները, որոնք անցկացրել են խոշոր հեռուստաընկերությունները։
«Կան» եւ 13-րդ ալիքի էքզիթփոլների տվյալներով՝ Այզենկոտի դաշինքը Քնեսեթում կստանա 53 մանդատ։ 12-րդ ալիքի համաձայն՝ այն կստանա 52 մանդատ։ Նեթանյահուի դաշինքը, երեք ալիքների էքզիթփոլների համաձայն, կստանա 50 տեղ։ Առանձին վերցրած՝ Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդը» կստանա 24–25, իսկ Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը՝ 21–23 տեղ։
Արաբական կուսակցությունները, որոնք չեն մտնում այս դաշինքների մեջ, կարող են ստանալ 17–18 մանդատ։ Սա նրանց համար ռեկորդային թիվ է։
Ընտրատեղամասերի փակումից երկու ժամ առաջ ընտրողների մասնակցությունը կազմել է 74,3 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1988 թվականից ի վեր։
Իսրայելի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեների հաշվարկը կարող է մի քանի օր տեւել։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին