Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ) ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունը Մոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստին Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարին Առցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ) Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը 21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարար

Վարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՊաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր նամականիշԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՆոր փոխնախարար. Տիգրան Սիմոնյանը համակարգելու է սպորտի ոլորտըԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով
Տեսանյութեր

Առցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)

Հայաստանում նոյեմբերի 1-ից մեկնարկել է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Նոր համակարգի ներդրմամբ փոխվել է ոչ միայն փաստաթղթերի տեխնիկական ձևաչափը, այլև դրանց ստացման կարգը․ քաղաքացիներն այսուհետ պետք է նախապես գրանցվեն առցանց, կատարեն վճարումը և այցելեն «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակներից մեկը՝ կենսաչափական տվյալները տրամադրելու համար։ Նոր անձնագիրն արժե 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը՝ 5950 դրամ։
Նոր համակարգի ներդրումն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։

Ծառայությունները մատուցում է «ՀայՓաս» ընկերությունը, իսկ փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ որոշումները շարունակում է կայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Պետական մարմինը պատասխանատու է քաղաքացու ինքնության և իրավական կարգավիճակի ստուգման, ինչպես նաև դիմումի հաստատման համար, իսկ մասնավոր գործընկերն իրականացնում է կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու տրամադրումը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ներկայացմամբ՝ նոր կենսաչափական անձնագիրը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարի։ Փաստաթղթերը համապատասխանեցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի չափանիշներին։ Սա կարևոր է նաև միջազգային սահմանային անցակետերում փաստաթղթերի իսկության ստուգման և էլեկտրոնային սպասարկման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։ 

Նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին նախ պետք է մուտք գործի «ՀայՓաս»-ի առցանց հարթակ, լրացնի անհրաժեշտ տվյալները, ընտրի սպասարկման գրասենյակը, այցի օրը և ժամը, ապա կատարի վճարումը։ Նախագրանցումն ավարտելուց հետո էլեկտրոնային փոստով ուղարկվում է QR կոդ, որը պետք է ներկայացնել սպասարկման կենտրոնում։

Սպասարկման կենտրոնում իրականացվում են լուսանկարահանումն ու մատնահետքերի հավաքագրումը։ Համակարգում նախատեսված են նաև ինքնասպասարկման կրպակներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ինքնուրույն կատարել անհրաժեշտ գործողությունները։

Նոր փաստաթղթերի տրամադրման հիմնական ժամկետը 14 աշխատանքային օր է։ Նախատեսված են նաև հավելավճարով արագացված ծառայություններ։ Համակարգի գործարկման սկզբնական փուլում հանրապետությունում գործում է 14 սպասարկման գրասենյակ՝ երկուսը Երևանում և 12-ը մարզերում։

Երևանյան գրասենյակները տեղակայված են «Երևան Մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում։ 2027 թվականի առաջին եռամսյակի ավարտին դրանց թիվը նախատեսվում է հասցնել 23-ի։
Երևանի գրասենյակներն աշխատում են շաբաթվա բոլոր օրերին՝ 09:00-ից մինչև 22:00-ն, իսկ մարզային գրասենյակները՝ 09:00-ից մինչև 18:00-ն։

Միաժամանակ, նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար պարտադիր չէ սպասել գործող անձնագրի ժամկետի ավարտին։ Նոր անձնագիր ստանալուց հետո հին անձնագիրն անվավեր է ճանաչվում և վերադարձվում քաղաքացուն։ Եթե դրանում առկա է գործող վիզա, արտերկիր մեկնելիս անհրաժեշտ է ունենալ երկու անձնագրերն էլ։

Նոր համակարգի գործարկման առաջին օրերին քաղաքացիների շրջանում հարցեր և դժգոհություններ են առաջացել սպասարկման գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, բարձրաձայնվել են «ՀայՓաս»-ի հետ հեռախոսակապ հաստատելու դժվարությունների, առցանց գրանցման և սպասարկման կենտրոններում հերթերի վերաբերյալ խնդիրներ։ Հրապարակումներ են եղել նաև առանձին տեխնիկական խափանումների մասին։ Քաղաքացիներ են հայտնել, որ որոշ դեպքերում չեն կարողացել ավարտել առցանց գրանցումը, իսկ վճարումը կատարելուց հետո չեն ստացել գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ հաստատումը։

ՆԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև հերթերի վերաբերյալ դժգոհություններին՝ նշելով, որ անձամբ այցելել է մարզային սպասարկման գրասենյակներ և ուսումնասիրել իրավիճակը։ Նրա գնահատմամբ՝ հերթերի առումով իրավիճակն այս պահին այնքան խնդրահարույց չէ, որքան կարող է տպավորություն ստեղծվել հանրային քննարկումներից։ Մարզերում իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ սպասարկման գործընթացը հիմնականում ընթանում է կառավարելի պայմաններում։

Այնուամենայնիվ, հեռախոսակապի հասանելիության և տեխնիկական խնդիրների լուծման հարցերը շարունակում են ուշադրության արժանի մնալ։ Սպասարկման կենտրոններում հերթերի բացակայությունը դեռ չի նշանակում, որ բոլոր քաղաքացիները կարողանում են առանց դժվարությունների օգտվել առցանց ծառայություններից կամ ստանալ անհրաժեշտ խորհրդատվությունը։

Մեկ այլ կարևոր հարց վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը։ Քանի որ նոր համակարգը ենթադրում է լուսանկարների և մատնահետքերի հավաքագրում, քաղաքացիների համար կարևոր է հասկանալ՝ ինչպես են պահպանվում այդ տվյալները, ովքեր ունեն դրանց հասանելիություն և ինչ երաշխիքներ կան հնարավոր չարաշահումները կանխելու համար։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վստահեցնում է, որ տվյալների պետական ռեգիստրի վարումն ու տնօրինումը շարունակում է իրականացնել պետությունը, իսկ մասնավոր գործընկերոջ հասանելիությունը սահմանափակված է իրեն վերապահված գործառույթներով։

Նոր կենսաչափական անձնագրերի ներդրումը Հայաստանի անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացի արդիականացման կարևոր փուլ է։ Սակայն համակարգի արդյունավետությունը որոշվելու է ոչ միայն փաստաթղթերի անվտանգության մակարդակով ու նոր տեխնոլոգիաներով, այլև նրանով, թե որքանով քաղաքացիները կկարողանան առանց ավելորդ բարդությունների օգտվել ծառայություններից։