Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին
Դերասան Ջոնի Դեփը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի վեցերորդ մասում, եթե ֆիլմի ստեղծողները կարողանան արժանապատիվ ավարտ տալ ֆիլմաշարին։ «Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պետք է՝ հաշվի առնելով, թե ինչպես են նրանք պատրաստվում ավարտել ֆիլմաշարը, ապա միակ բանը, որին ես իսկապես ցանկանում եմ հասնել, այն է, որ այն լավ ավարտ ունենա»,- ասել է Դեփը։
Դերասանը նաև ընդգծել է, որ ցանկացած պահի պատրաստ է սկսել աշխատանքը ֆիլմաշարի պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերի հետ, որի հետ ընկերական հարաբերություններ ունի։ Դեփի խոսքով՝ ինքը վստահում է պրոդյուսերին և պատրաստ է նրա հետ համագործակցել ցանկացած նախագծի շուրջ։
Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի դերը կատարել է ֆիլմաշարի հինգ մասերում, որոնք էկրան են բարձրացել 2003-2017 թվականներին։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի համաշխարհային վարձույթը կազմել է շուրջ 4,5 միլիարդ դոլար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն