Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ
Սիրելի՛ քաղաքացիներ,
Շարունակում ենք պատասխանել կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի վերաբերյալ ձեզ ամենաշատը հետաքրքրող հարցերին։
- Առաջին հարցը՝ հնարավո՞ր է «Հայփասի» գրասենյակներում այլ ծառայություններից ևս օգտվել։
Ո՛չ։ «Հայփասի» գրասենյակներում կարող եք դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար։
Իսկ մյուս ծառայությունները՝ օրինակ՝ հաշվառման, քաղաքացիության դիմումների ներկայացման և այլ գործարքների համար, ինչպես նախկինում, կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ։ Դրանք շարունակում են գործել՝ արդեն ոչ թե որպես անձնագրային ծառայություններ, այլ որպես ՄՔԾ մասնաճյուղեր։
- Երկրորդ հարցը՝ կարո՞ղ է մարզի բնակիչը դիմել Երևանի «Հայփասի» գրասենյակ։
Իհարկե՛։ Անկախ ձեր հաշվառման վայրից՝ կարող եք հերթագրվել և նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալ «Հայփասի» ձեզ հարմար ցանկացած գրասենյակում։ Այսինքն՝ պարտադիր չէ դիմել հենց ձեր բնակության կամ հաշվառման վայրում։
- Եվ երրորդ հարցը, որը հատկապես հետաքրքրում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր՝ առանց Հայաստան այցելելու։
Մեր գործընկերների հետ համատեղ նախապես ապահովել իրազեկումն այն մասին, որ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում անձնագրերի տրամադրման ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է՝ նոր կենսաչափական համակարգի գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրման նպատակով։
Մեր գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայությունը հասանելի լինի նախնական գնահատմամբ 2–4 ամսվա ընթացքում։ Սակայն արվում է հնարավորը օր առաջ նշված ծառայությունը գործարկելու ուղղությամբ։ Իսկ հստակ ժամկետների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Շարունակեք ուղարկել ձեր հարցերը, իսկ մենք կշարունակենք պատասխանել դրանց՝ հնարավորինս պարզ և հասկանալի ձևով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո