Յաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի Հայաստան
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Յաննինայի Առևտրի պալատի նախագահ Սպիրիդոն Բեկասի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի դիվերսիֆիկացվող տնտեսական քաղաքականությունը և այդ համատեքստում ընդգծել է Հունաստանի դերը որպես տնտեսական կարևոր գործընկեր։ Դեսպանն ընդգծել է, որ Հունաստանի տարբեր շրջանների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտություն է զգացվում՝ ընդգծելով, որ ոչ միայն Հունաստանը կարող է իր որոշ արտադրատեսակների համար սպառման շուկա գտնել Հայաստանում, այնպես էլ՝ հակառակ ուղղությամբ նման զարգացման հնարավորություններ կան։
Սպիրիդոն Բեկասը նշել է, որ Էպիրուսի տարածաշրջանը Հունաստանի գյուղատնտեսական արտադրանքների առավել պահանջված շրջաններից է և հետաքրքրված է նաև արտաքին շուկաների հետ փոխհարաբերությունների մետ մտնելու հեռանկարով։ Նա հավելել է, որ առաջիկայում ճանաչողական այց կկազմակերպի Հայաստան իրենց տարածաշրջանի գործարարների հետ և փոխշահավետ հարաբերություններ կփորձեն հաստատել հայ գործարարների հետ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ