Դեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. Axios
ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակը կարող է խոչընդոտել նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք խոշոր պաշտպանական նախագծերի իրականացմանը։ Այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով TD Cowen Washington Research Group հետազոտական խմբի վերլուծական զեկույցին։
Խոսքը, մասնավորապես, մինչև 175 միլիարդ դոլար արժողությամբ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի և այսպես կոչված «Ոսկե նավատորմի» ստեղծման ծրագրի մասին է։ Վերջինս նախատեսում է 280-300 նավից բաղկացած նավատորմի ձևավորում, որը ներառելու է ինչպես անձնակազմով կառավարվող, այնպես էլ անօդաչու նավեր։ Ծրագրի արժեքը մինչև 2056 թվականը գնահատվում է 275 միլիարդ դոլար։ «Թրամփի առաջ մղած նախագծերը դատապարտված են ձախողման», - նշվում է վերլուծական զեկույցում։
Փաստաթղթի հեղինակների գնահատմամբ՝ դեմոկրատների հաջողությունը հանրապետականներին զրկել է պաշտպանության ոլորտի համար նախատեսված 1,5 տրիլիոն դոլարի բյուջեն պարզ մեծամասնությամբ հաստատելու հնարավորությունից։
Ընտրությունների արդյունքները կարող են նաև թուլացնել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դիրքերը։ Իրանի դեմ ավելի քան վեց ամիս շարունակվող պատերազմի պատճառով աճող դժգոհությունը կարող է արագացնել Կոնգրեսում նրա գործունեության վերաբերյալ հետաքննությունները։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դեմոկրատ Փեթ Ռայանն ու հանրապետական Թոմաս Մասին, չեն բացառել Հեգսեթի նկատմամբ իմպիչմենթի գործընթացի հնարավորությունը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են