Ղրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը։ «Հանձնարարում եմ նախարարների կաբինետին մեկ ամսվա ընթացքում քննարկել էներգետիկ ըմպելիքների արտադրության և ներմուծման արգելքի հարցը, իսկ վեց ամսվա ընթացքում իրավական դաշտի շրջանակում ձեռնարկել համապատասխան կարգավորող միջոցներ»։
Նրա խոսքով՝ անցկացված վերլուծության համաձայն, 2025 թ. երկրում էներգետիկ ըմպելիքների ներքին սպառման ծավալը կազմել է 54 մլն 199 հազար լիտր։ 2026 թ. առաջին կիսամյակում սպառման ծավալը հասել է 36 մլն 83 հազար լիտրի։ «Այս ըմպելիքներն աստիճանաբար կարող են կախվածություն առաջացնել։ Դրանց օգտագործումը վերածվում է սովորության, որից մարդն այլևս ի վիճակի չէ հրաժարվել։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը ոչ թե պարզապես պայքարել հիվանդությունների հետևանքների դեմ, այլև մտածել դրանց կանխարգելման մասին և համալիր օպերատիվ միջոցներ ձեռնարկել», -նշել է Ժապարովը։
Նա բերել է այլ երկրնռրի օրինակը, որտեղ նմանօրինակ արգելքներ կան։
«Մեզ անհրաժեշտ է բնական կենսական էներգիայով, առողջ դատողությամբ և ամուր առողջությամբ օժտված սերունդ, ոչ թե թունավորված սերունդ», - հայտարարել է Ղրղզստանի ղեկավարը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո