Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը Մեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտ Այնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասին Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու է Անվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացը Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր Վենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox News Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում Կոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց Լանսին Մաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներով

Կառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար
Գիտություն

Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման 7-ամյա կրթական նոր ծրագիրը ՀՀ բուհերում ներդնելու որոշումը։ Ծրագիրը 2027-2028 ուսումնական տարվանից կներդրվի ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում՝ նպատակ ունենալով զարգացնել ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում միջազգայնորեն մրցունակ կրթական և գիտահետազոտական կարողությունները բարձրագույն կրթության երեք մակարդակներում (բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա)։

Հարցը Կառավարության նիստում զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ բուհերում կստեղծվեն ռոբոտաշինության լաբորատորիկաներ և արհեստական բանականության կենտրոններ։

«Ծրագրի 7-ամյա իրականացման արդյունքում ակնկալվում է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում պատրաստել շուրջ 330 շրջանավարտ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթական մակարդակներում։ Նախատեսվում է նաև ապահովել ավելի քան 20 գիտական հրապարակում, ստանալ առնվազն 2 գյուտի արտոնագիր, կազմակերպել 14 միջազգային գիտաժողով և աշխատաժողով՝ Հայաստանը դարձնելով այս ուղղությամբ միջազգային հետազոտական հարթակ»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։

Նա տեղեկացրել է, որ կրթական  նոր ծրագիրը նախատեսված է բուհերի դիմորդների, ինչպես նաև համապատասխան բազային կրթություն ունեցող ուսանողների համար։

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ներգրավել առնվազն 3 երկարաժամկետ ավագ գիտնականի, ավելի քան 12 հետդոկտորական հետազոտողի և 60-ից ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնականի։ Կվերազինվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան՝ վերածվելով ֆիզիկական արհեստական բանականության հետազոտական լաբորատորիայի։

Ծրագիրը միտված է գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանմանը, բուհերում գիտահետազոտական գործունեության ընդլայնմանը և հայկական բուհերի միջազգային մրցունակության բարձրացմանը։ Ծրագրի 7-ամյա իրականացման համար նախատեսվում է շուրջ 4.8 մլրդ դրամի ընդհանուր ներդրում՝ պետություն-մասնավոր հատված համաֆինանսավորման սկզբունքով՝ Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) նախաձեռնությամբ հիմնադրված «բա-ԳԻՆ-Գիտությունների և արհեստական բանականության կենտրոն» հիմնադրամի (ARCS.ai) հետ համագործակցությամբ։

Նախարարը նաև նշել է, որ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մեկնարկային փուլի համար հատկացվել է 168.4 մլն դրամ ֆինանսավորում։ Այն հիմնականում կուղղվի գիտնականների վարձատրության բազային մասի ապահովմանը, իսկ մասնավոր հատվածի համաֆինանսավորումը հնարավորություն կտա ձևավորել միջազգային մակարդակում մրցունակ վարձատրության պայմաններ։ Հետագայում նախատեսվում է նաև ներգրավել միջազգային դրամաշնորհներ և նվիրատվական հիմնադրամի (էնդաումենթի) եկամուտներ։

Ծրագրի ընթացքն ապահովելու համար հաջորդաբար նախատեսվում է նաև շուրջ 484.2 մլն դրամի կապիտալ ներդրում՝ երկու ժամանակակից ռոբոտաշինական լաբորատորիաների ձևավորման և տեխնիկական հագեցման նպատակով։

Նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է նաև ներկայացնել 10 և ավելի միջազգային դրամաշնորհային հայտ, ներգրավել առնվազն 2 խոշոր դրամաշնորհ՝  նպաստելով առնվազն 5 ստարտափ կամ սփին-օֆֆ ընկերության ստեղծմանը։

Նախաձեռնությամբ նաև տեխնոլոգիական համալսարանի հիմքն է դրվում, որը, ինչպես նախարարն է ասել,  բուհական բարեփոխումների կարևոր թիրախներից է։

Անդրադառնալով ծրագրի ռազմավարական նշանակությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի  գիտելիքի տնտեսականացումը։

«Պետք է ձգտենք Հայաստանում ունենալ այս ոլորտի արդյունաբերական հզորություններ կամ ձևավորել համապատասխան ներդրումների համար բարենպաստ միջավայր։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել գիտական և մասնագիտական կարողությունները, ինչին էլ ուղղված է այս ծրագիրը»,- նշել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև բուհերում ժամանակակից հետազոտական լաբորատորիաների ձևավորումը և սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը՝ ընդգծելով Հայաստանը ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում ներդրումների համար գրավիչ դարձնելու հեռահար նպատակը։