2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինել
Հայաստանը կարող է 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս չի սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը, սակայն զուգահեռաբար նախապատրաստվում է եվրոպական ուղղությամբ առաջ շարժվելուն՝ քաղաքացիներին այլընտրանքային ընտրության հնարավորություն տալու նպատակով։ «Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց գիտեք նաև, որ ԵԱՏՄ գործընկերները բարձրացնում են կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու հարցը»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այս պահին Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը դեռևս ապահովված չեն։ Այդ նպատակով անհրաժեշտ է անցնել որոշակի փուլեր։
Փաշինյանը նշել է, որ գործընթացի տրամաբանությունն իրեն հուշում է, որ Հայաստանը, ի վերջո, 2027 կամ 2028 թվականին կարող է պաշտոնապես դիմել Եվրամիությանը՝ լիարժեք անդամակցության գործընթաց սկսելու նպատակով, հատկապես, ըստ նրա, Հայաստանն արդեն իսկ ունի գործող օրենք։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ 2027 թվականին Եվրմիության լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինել։ Նա նաև չէր բացառել, որ հարմար ժամկետ կարող է լինել 2028 թվականը։
Պատասխանելով պաշտոնական հայտի ներկայացման ժամկետների մասին հարցին՝ վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանն այս հարցը քննարկում է թե՛ եվրոպացի գործընկերների հետ, թե՛ երկրի ներսում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում