Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա Կալաս
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հունվարին քննարկում կանցկացնեն Վրաստանի նկատմամբ նոր միջոցների վերաբերյալ, որոնք ուղղված են ժողովրդավարությունից Թբիլիսիի հետագա շրջադարձը կանխելուն՝ հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը։
«Վրաստանի կառավարությունն այժմ շարժվում է դեպի Եվրամիության հետ բախում՝ ժողովրդավարական հետընթացի պատճառով։ Դա միանգամայն պարզ է։ Այն քայլերը, որոնք ձեռնարկվել են, այժմ սխալ ուղղությամբ են տանում»,– ասել է պաշտոնյան։
Պատասխանելով հարցին, թե արդյոք նոր պատժամիջոցներ կառաջարկվեն Վրաստանի կառավարության դեմ, Կալասն ասել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ հունվարին նախատեսված քննարկումը կոչված է համաձայնեցնելու տարբեր դիրքորոշումներ։ «Մեզ համար ամենակարևորն այն է, թե ինչպես ցույց տալ, որ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա ձգտմանը՝ լինելու Եվրամիության մաս, բայց միևնույն ժամանակ հստակ ազդակներ ուղարկել կառավարությանը, որ մենք չենք աջակցում նման քաղաքականությանը»,– նշել է Կալասը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում