Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել
Հոկտեմբերի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցում կայանված իր «Նիսան» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ փաստաթղթեր, հեռախոսներ և փող կար։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Բաղրամյան գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
33-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել սահմանափակ ընկերություններից մեկի երևանաբնակ տնօրենը և հայտնել, որ անհայտ անձինք գողություններ են կատարել Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող շինհրապարակից՝ ընկերությանը պատճառելով 3 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս։
Կապանի բաժնի համայնքային ոստիկաների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Կապան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ