Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները
Ֆրանսիայի ժանդարմերիան գտել է հարավում գտնվող Մուժեն քաղաքից գողացված՝ նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյի վեց փորագրանկարները։
Հետաքննությամբ զբաղվում էին Կանի ժանդարմները:
«Պիկասոյի վեց փորագրանկարները, որոնք հոկտեմբերի լույս 3-ի գիշերը գողացել էին Մուժենում, հայտնաբերվել են»,- հայտնել են իրավապահները։ Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ փորագրանկարները գողացել էին ռեստորանից։ Իրավապահները պարզել են հանցագործների թաքստոցի վայրը: Հանցագործները երեքն են եղել, իսկ կողոպուտը տևել է մոտավորապես 15 րոպե։
Արվեստի գործերի արժեքը գնահատվում է ավելի քան 100 հազար եվրո։ Գործի շրջանակում ձերբակալվել է յոթ մարդ։
Մուժեն կոմունայում նկարիչն անցկացրել է իր կյանքի վերջին տարիները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն