Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խնդրանքով անդրադարձավ նաև ատեստավորման գործընթացին։
Նրա խոսքով՝ մինչ այս պահը դիմել է ոստիկանության 9525 ծառայող, ատեստավորումը հաղթահարել է 6459 ծառայող, ընդամենը 3241-ն են, որ ստացել են գերազանց, 2140-ը՝ լավ, 1078-ը ստացել են բավարար գնահատական։
«Բայց, բնական է, մենք մեծ ծավալի դիմողներ ունենք, քանի որ անձինք կարող են կրկնակի, եռակի դիմել իրենց հատկացված ժամանակահատվածում։ Գիտեիք նաև, որ մենք նաև թմրամիջոցների ստուգման պրոցես ենք ապահովել, 21 անձի մոտ պատասխանը եղել է դրական, և տվյալ անձինք, բնական է, ազատվել են ոստիկանության համակարգից»,– հայտնեց ՆԳ նախարարը։
Փրկարար ծառայության մասով՝ ընդհանուր առմամբ դիմել է 3222 փրկարար, այս պահի դրությամբ ատեստավորումը հաղթահարել են 1569-ը, որոնցից 422-ը ստացել են բավարար գնահատական, 872-ը՝ լավ, 275-ը՝ գերազանց։
«Բնականաբար, նույն ցիկլը նաև իրենց հետ է տեղի ունենալու, և փրկարար ծառայության դեպքում 2-ի մոտ է, որ պատասխանը եղել է դրական, և 2 ծառայողն էլ ազատվել են աշխատանքից»,– տեղեկացրեց Արփինե Սարգսյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք