1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի 60-ամյա բնակիչ Գլենվուդ Հոսկին կրտսերը մեկ տարվա ընթացքում կինոթատրոնում դիտել է 1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ։ 2024 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի ապրիլը նա օրական միջինը 3-4 ֆիլմ է դիտել՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը կազմում էր 777 ֆիլմ։
Ռեկորդակիրն իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացրել է Փենսիլվանիայի Յորք Հեյվեն քաղաքի Regal կինոթատրոնում։ Գլենվուդի խոսքով՝ ամեն օր նախապես ուսումնասիրել է ցուցադրությունների ժամանակացույցը՝ փորձելով հնարավորինս շատ ֆիլմեր դիտել՝ առավոտից մինչև կեսգիշեր։ Նա խոստովանել է, որ կինոթատրոն հաճախելն իր համար ոչ միայն հաճույք է եղել, այլև հետաքրքիր մարտահրավեր։
Նրա ամենասիրելի ժանրը մուլտֆիլմերն են եղել, սակայն հաճույքով դիտել է նաև կատակերգություններ։ Ռեկորդակիրն առանձնացրել է «Վայրի ռոբոտը» և «Դեդփուլն ու Վուլվերինը» ֆիլմերը։ Հետաքրքիր է, որ ռեկորդը սահմանելու համար մեծ գումարներ ծախսելու կարիք չի եղել։
Գլենվուդն օգտվել է Regal Unlimited ամսական բաժանորդագրությունից, որն արժեցել է մոտ 28 դոլար և թույլ տվել անսահմանափակ թվով ֆիլմեր դիտել։ Ծախսերը նվազեցնելու համար նա տնից սնունդ է բերել, իսկ ցուցադրությունների միջև զբոսնել կինոթատրոնի տարածքում։
radar armenia


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում