Քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումները
Բնակչության պետական ռեգիստրի նոր հարթակում նախատեսվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսնելու իրենց վերաբերյալ տվյալները ե՞րբ և ո՞ւմ կողմից են որոնվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով կենսաչափական համակարգում անձնական տվյալների պաշտպանությանը։ Նախարարի խոսքով՝ հարթակի գործարկումը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։
Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳՆ-ն հնարավորություն ունի հետևելու համակարգում տվյալների օգտագործմանը՝ պարզելու, թե կոնկրետ անձի վերաբերյալ որոնում կատարվե՞լ է արդյոք, ե՞րբ է այն կատարվել և ի՞նչ ծառայության շրջանակում։
«Ներքին գործերի նախարարությունը հստակ գիտի՝ օրինակ՝ Արփինե Սարգսյան անուն-ազգանունով անձի հետ կապված տվյալ փնտրվե՞լ է համակարգում, թե՞ չի փնտրվել, օգտագործվե՞լ է, թե՞ չի օգտագործվել, ե՞րբ է օգտագործվել, ո՞ր ժամին է օգտագործվել: Նախատեսվող հարթակում քաղաքացին ևս կկարողանա ստանալ իր տվյալների օգտագործման վերաբերյալ տեղեկություն և անհրաժեշտության դեպքում դիմել իրավունքների պաշտպանության համար»:-նշել է Սարգսյանը։
«Եթե դուք տեսնեք, օրինակ, որ ձեր ազգանվամբ որևէ փնտրման գործընթաց կա, կհասկանաք՝ ով է փնտրել։ Եթե կունենաք որևէ առարկություն կամ չեք հասկանա՝ ինչո՞ւ է փնտրվել տվյալը, կարող եք դիմել և իրավունքների պաշտպանությունն ապահովել»,-ասել է նախարարը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ