Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի
Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը յուրօրինակ նախաձեռնություն է իրականացրել՝ իր հանդերձարանը վերածելով կանաչապատ օազիսի, որը հիշեցնում է իսկական ջունգլիներ։ Նախաձեռնության նպատակը ֆուտբոլիստների սթրեսի մակարդակը նվազեցնելն ու խաղերից առաջ նրանց կենտրոնացումը բարելավելն է։
Մասնագետների համոզմամբ՝ խաղից առաջ հոգեբանական ճնշումը ֆուտբոլիստների մոտ կարող է առաջացնել մի շարք ֆիզիոլոգիական արձագանքներ՝ արագացնել շնչառությունը, լարել մկանները և խանգարել մտքերի հստակությանը։ Իսկ կենդանի բույսերով շրջապատված միջավայրը կարող է օգնել հանգստացնել նյարդային համակարգը, վերականգնել կենտրոնացումը և ավելի հստակ մտածել։
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ բնական կանաչ միջավայրը յուրօրինակ հակակշիռ է խաղից առաջ առաջացող լարվածությանը՝ օգնելով ֆուտբոլիստներին ավելի հանգիստ ու կենտրոնացած դուրս գալ խաղադաշտ։ Հանդերձարանի վերափոխումից հետո թիմը նաև հաջողություն է գրանցել խաղադաշտում։ Հոկտեմբերի 28-ին «Ֆորեստ Գրին Ռովերսը» 2։0 հաշվով հաղթել է «Իսթլիին»։
armsport.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում