Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակում
Սաուդյան «Ալ-Նասրի» պատանի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն իր նորամուտի հրավերն է ստացել Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների (Մ-17) հավաքականից:
Ազգային թիմ հրավերը հաջորդել է իսպանական ակադեմիաներից մեկում նրա մարզումների մասին լուրերին, ինչն արդեն հասցրել էր շշուկներ առաջացնել հավաքականում ֆուտբոլիստի միջազգային ապագայի վերաբերյալ: Հատկանշական է, որ Ռոնալդու կրտսերն արդեն հասցրել է պաշտպանել Պորտուգալիայի մարզական պատիվը Մ-15 և Մ-16 հավաքականների կազմում, սակայն, միևնույն ժամանակ, իրավունք ունի ներկայացնելու նաև Իսպանիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի և Կաբո-Վերդեի հավաքականները:
Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն այժմ 16 տարեկան է։ Իր ֆուտբոլային կրթությունը նա նախկինում ստացել է եվրոպական գրանդների՝ Թուրինի «Յուվենտուսի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիաներում:
armsport.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում