Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեները
«Ճակատագրի տարօրինակ հեգնանքով, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսօր պայքարում են սահմանադրական հանրաքվեի անցկացման դեմ, այն նույն քաղաքական ուժերն են, որոնք նախկինում երեք անգամ կեղծել են բոլոր սահմանադրական հանրաքվեները, որոնք անցկացվել են Հայաստանում»,-ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հավելել, որ խոսքը 1995, 2005 և 2015 թվականների հանրաքվեների մասին է, որոնք կեղծվել են՝ ընտրակեղծարար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից։
Նրա խոսքով՝ այժմ նրանց թիմակիցները ի շարունակումն այս հակաժողովրդական գործելակերպի, անում են ամեն ինչ, որպեսզի արգելափակեն նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը, որը հնարավորություն կտա Հայաստանի ժողովրդին առաջին անգամ ընդունել և ունենալ սեփական սահմանադրությունը. «Իհարկե նրանք այս սահմանադրությունը ինչ-ասես չեն անվանում՝ թուրք-ադրբեջանական, Ալիևյան և այլն, բայց այստեղ է ճակատագրի ամենամեծ հեգնանքը՝ այն ուժերը, որոնք երեք անգամ բռնացել են ժողովրդի քվեին և երեք անգամ կեղծել են հանրաքվեները թույլ չտալով, որպեսզի ժողովուրդը ունենա սեփական հանրաքվե, նոր սահմանադրությունը անվանում են օտարածին»,-ընդծել է ԱԺ նախագահը։
«Իսկ օտարածինը իրականում իրենք են ոտքից գլուխ ծայրից ծայր, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից ավարտած Սերժ Սարգսյանով և իրենց մնացուկներով։ Եվ այս անգամ նրանց թույլ չենք տալու բռնանալ ժողովրդի քվեի վրա»,-շեշտել է նա։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին