Թրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աշխատանքը՝ հայտարարելով, որ վերջինս կշարունակի ղեկավարել ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Կարծում եմ՝ այո։ Նրան միանշանակ դուր է գալիս իր աշխատանքը, և նա գերազանց է կատարում այն։ Նա ֆանտաստիկ աշխատանք է անում»,- CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Ավելի վաղ The Independent պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ ԱՄՆ պետքարտուղարը հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ ի սկզբանե մտադիր է եղել աշխատել մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը, և որ իրեն դուր է գալիս ներկայիս աշխատանքը։
Թրամփը 2028 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուների թվում նշել է նաև պետքարտուղարի անունը, սակայն հրաժարվել է այս պահին աջակցել որևէ թեկնածուի։
Մասնավորապես, երբ նրան հարցրել են, թե բացի փոխնախագահ Ջեյ Դի Վենսից, ում է տեսնում այդ թեկնածուների թվում, Թրամփը նշել է. «Կարծում եմ՝ Մարկոն (Ռուբիոն) հրաշալի է»։
«Բայց կան նաև շատ ուրիշներ, և ես կնախընտրեի անուններ չտալ։ Կան մի քանի սենատորներ, որոնք պարզապես հիանալի են։ Ես բոլորին ճանաչում եմ։ Նրանք ինձ շատ են դուր գալիս։ Այնպես որ, հնարավոր է՝ միջամտեմ, հնարավոր է՝ ոչ։ Չգիտեմ։ Գուցե ավելի լավ կլինի, որ չմիջամտեմ։ Կարծում եմ՝ եթե դա անեմ, մեծ ազդեցություն կունենա, քանի որ իմ աջակցությունը միշտ մեծ նշանակություն է ունեցել»,- հավելել է նախագահը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը