Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 29-ամյա մի տղամարդ ձեռք է բերել թմրամիջոցով փաթեթներ, որոնք պատրաստվում է իրացնել՝ տեղադրելով Գյումրիի տարբեր վայրերում։ Հետագա միջոցառումներով տեղեկությունը հաստատվել է։ Պարզվել է նաև թմրանյութն իրացրած անձի ինքնությունը։
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, երբ 29-ամյա գյումրեցին փաթեթներ էր տեղադրում Գորկու անվան զբոսայգում, ոստիկանները նրան ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված 28 փաթեթ՝ մոտ 52 գրամ ընդհանուր քաշով։
Տղամարդը հայտնել է, որ «Շոկո» տեսակի թմրանյութով փաթեթները ձեռք է բերել ժամեր առաջ՝ տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով։
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև արդեն տեղադրված երեք փաթեթները։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Շարունակելով միջոցառումները՝ Շիրակի քրեական ոստիկանները ձերբակալել են նաև նրան թմրանյութ իրացրած համաքաղաքացուն, որի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով