Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում իր գլխավորած թիմը հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։ Հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում գերմանացի մասնագետն անդրադարձել է առաջին խաղակեսում թույլ տված սխալներին, ընդմիջմանը կատարված տակտիկական փոփոխություններին և ձեռք բերված երեք միավորի հոգեբանական նշանակությանը։
Անդրադառնալով բուն խաղի ընթացքին՝ մարզիչը խոստովանել է, որ առաջին կեսում իր թիմին պակասել է ինտենսիվությունը, սակայն ընդմիջմանը հաջողվել է շտկել իրավիճակը. «Առաջին խաղակեսում ցանկանում էինք բարձր ճնշում գործադրել, բայց հաճախ չափազանց հեռու էինք գտնվում մրցակցի ֆուտբոլիստներից, ինչը խանգարում էր արդյունավետ պրեսինգին։ Ընդմիջմանը որոշակի շտկումներ կատարեցինք, և երկրորդ կեսում պատկերը փոխվեց։ Առանցքային դեր խաղաց անհատական պրեսինգը։ Հանդիպումը տևում է 90 րոպե․ թեև առաջին խաղակեսը կատարյալ չէր, երկրորդում մենք փայլուն խաղացինք և լիովին արժանի էինք հաղթանակին»։
Գերմանացի մասնագետը բացել է նաև փակագծերը՝ մեկնաբանելով կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին պաշտպանության աջ եզրում օգտագործելու անսպասելի որոշումը, որը շրջադարձային է եղել խաղի համար. «Դեռ նախորդ հանդիպման ժամանակ Ֆրենկիի հետ քննարկել էի այդ դիրքում խաղալու տարբերակը, և նա պատրաստակամություն էր հայտնել օգնելու թիմին։ Սկզբնական մտահղացումն այն էր, որ նա եզրային պաշտպանի գոտում հանդես գա մոտ 15 րոպե, իսկ երբ Բեռնալը հոգնի, նոր փոփոխություն կատարենք։ Կարծում եմ՝ այդ որոշումն իրեն լիովին արդարացրեց»։
Ասուլիսի ավարտին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը խոսել է նաև ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի մասին՝ հույս հայտնելով, որ ֆուտբոլիստները կվերադառնան առանց վնասվածքների. «Ֆուտբոլիստների համար նման ծանրաբեռնվածությունը հեշտ չէ, բայց դա նրանց աշխատանքի մի մասն է։ Հուսով եմ՝ հավաքականներում նրանց խաղաժամանակը ճիշտ կկառավարվի»։
Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած խաղում հաշիվը 10-րդ րոպեին բացել էր տանտերերի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն, որին «կապտանռնագույնները» պատասխանել էին Ֆերմին Լոպեսի դուբլով (45′, 66′)։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 33 միավորով միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»։ «Ատլետիկոն» 28 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում