Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը աշխատանքներ է տանում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժի հաստատումը հեշտացնելու և քաղաքացիների անհարկի դատական գործընթացներից խուսափելու ուղղությամբ։ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին ասել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատասխանելով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցերին։
Բաթոյանը բարձրացրել է արխիվներից ստաժի վերաբերյալ տեղեկությունների ուշ կամ ոչ ամբողջական տրամադրման խնդիրը՝ նշելով, որ դրա հետևանքով քաղաքացիները դժվարությունների են բախվում կենսաթոշակի նշանակման հարցում։ Նա հետաքրքրվել է՝ նախատեսվո՞ւմ են գործընթացը պարզեցնող լուծումներ։
Թորոսյանն ընդունել է խնդրի առկայությունը՝ նշելով, որ այն վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների։ Նախարարի խոսքով՝ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ՝ որոշ դեպքերում ստաժը հաստատված համարելու հնարավորությունների ընդլայնում և ներքին վարչարարության բարելավում՝ դատական նախադեպերը հաշվի առնելով։
«Եթե մենք անխուսափելիորեն պետք է պարտվենք դատարանում, իմաստը ո՞րն է գնալ դատարան, ռեսուրսներ ծախսել, մեր քաղաքացիների նյարդերը և ոչ միայն նյարդերը վատնել դրա վրա։ Կարելի է միանգամից նշանակել այդ կենսաթոշակը, եթե մենք ունենք նախադեպեր նաև այդպիսի գործերով»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ մի շարք գործատուների մոտ աշխատած տարիների ստաժը հաստատված համարելու հնարավորություններն արդեն ընդլայնվել են՝ անկախ արխիվից ներկայացվող փաստաթղթերից։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
Միաժամանակ Թորոսյանը նշել է, որ ստաժի հաշվարկից ամբողջությամբ հրաժարվելը կարող է արդարության խնդիր առաջացնել ավելի երկար և ավելի կարճ ժամանակ աշխատած քաղաքացիների միջև։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը