Գյումրու երկաթուղային կայարանի մասնաշենքում բացվել է «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակը։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ողջունելով նախաձեռնությունը, կարևորել է նոր ծառայության մուտքը մարզ և դրա նշանակությունը քաղաքացիների սպասարկման որակի բարելավման տեսանկյունից։

«Բարի գալուստ Շիրակի մարզ, բարի գալուստ Գյումրի։ Ուրախ ենք, որ «ՀայՓաս»-ն իր գործունեությունը սկսում է նաև մեր մարզում։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի մեր քաղաքացիների համար։ Շատ կարևոր է, որ փոխվում է ոչ միայն ծառայությունների մատուցման ձևաչափը, այլև սպասարկման որակի նկատմամբ մոտեցումը։ Քաղաքացին պետք է կարողանա անհրաժեշտ ծառայությունը ստանալ հարմարավետ, ժամանակակից պայմաններում։ Մեզ համար կարևոր է, որ նոր համակարգը մարդկանց խնայի ժամանակ, նվազեցնի ավելորդ բարդությունները և ձևավորի սպասարկման նոր մշակույթ։ Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել նաև մի խորհրդանշական հանգամանք․ շատ ուրախ եմ, որ նոր կենսաչափական անձնագրում իր ուրույն տեղն ունի նաև Գյումրին։ Մեր քաղաքի պատմական միջավայրն ու մշակութային դիմագիծը ներկայացված են Հայաստանի պատմությունն ու ինքնությունն արտացոլող պատկերների շարքում։ Սա ևս մեկ առիթ է հպարտանալու մեր քաղաքով, նրա հարուստ ժառանգությամբ և այն կարևոր տեղով, որն ունի Հայաստանի ընդհանուր դիմանկարում»,- նշել է մարզպետը։
Այնուհետև նախարարին և մարզպետին են ներկայացվել գրասենյակի աշխատանքը, մատուցվող ծառայությունները, տեխնիկական հնարավորություններն ու քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար ստեղծված պայմանները։ Ներկաները շրջել են տարածքում՝ ծանոթանալով ծառայությունների մատուցման ընթացակարգերին։
Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ փոխվում է անձը հաստատող փաստաթղթերի ստացման գործընթացը․ քաղաքացիները հնարավորություն ունեն նախապես առցանց լրացնել անհրաժեշտ տվյալները, ընտրել իրենց նախընտրած սպասարկման գրասենյակը, այցի օրը և ժամը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին