ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվել
Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ԼՂ-ում վառելիքաքսուքային պահեստի պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի հարցն ինչպե՞ս պետք է լուծել:
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ խնդիրը հիմնականում այն քաղաքացիների հետ է կապված, որոնք այս պահին անհետ կորած են, բայց նրանց ընտանիքի անդամները չեն ստանում կերակրողին կորցնելու նպաստ:
«Մեր մյուս քաղաքացիները, որոնք, ցավոք սրտի, այդ դժբախտ պատահարի, արտակարգ իրավիճակի պատճառով զոհվել են, իրենց ընտանիքի անդամները կերակրողին կորցնելու նպաստ են ստանում՝ չհաշված այն փոխհատուցումը, որը միանվագ մեխանիզմով (զինվորականներին՝ այլ մեխանիզմով, քաղաքացիականներին՝ այլ մեխանիզմով) տրվել է: Խնդիրը նրանց հետ է կապված:
Իսկ բոլորին կարգավիճակ տալու հարցով, կարծում եմ, պետք է զգույշ լինենք այդ մասով, և քննարկումները շարունակվում են, նաև հանձնաժողովն է ներգրավված քննարկումներում: Եթե լուծում գտնենք, որով այլ պրոբելեմներ չենք առաջացնի, մենք դեմ չենք:
Մինչև հիմա չենք գտել նման լուծում, որովհետև օրենքում պիտի փոփոխություններ անենք, հավասարեցումներ, որոնք, կարծում եմ, նաև այլ վտանգներով են լի»,- ասաց նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին