Ռուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ
Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ՝ արտաքին սպառնալիքներից ենթակառուցվածքների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ընկերության ղեկավարներից մեկին և այլ աղբյուրների։
Պարբերականի տեղեկություններով՝ «Ռոստելեկոմն» արդեն բանակցություններ է վարում «Նորիլսկի նիկելի» հետ՝ նման կենտրոններից մեկը ստեղծելու շուրջ։ Սերվերների ստորգետնյա տեղադրումը կարող է պաշտպանել դրանք ոչ միայն անօդաչու թռչող սարքերի, այլև որոշ հրթիռային հարվածների հետևանքներից։ «Նորիլսկի նիկելն» ունի ստորգետնյա շինարարության և հանքավայրերի անվտանգության ապահովման փորձ։
«Ռոստելեկոմը» դիտարկում է ենթակառուցվածքների պաշտպանության երեք մակարդակ։ Առաջինը նախատեսում է պահուստային կենտրոնների ստեղծում, որտեղ կպահվեն հիմնական սերվերների տվյալների կրկնօրինակները։ Երկրորդը ենթադրում է հաշվողական հզորությունների բաշխում աշխարհագրորեն հեռու գտնվող մի քանի կենտրոնների միջև, իսկ երրորդը՝ տվյալների կենտրոնների տեղադրում ստորգետնյա տարածքներում։
Հոկտեմբերի վերջին Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը հաստատել է անօդաչու թռչող սարքերից և օդային այլ սպառնալիքներից տվյալների կենտրոնների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ։ Դրանց թվում է նաև սարքավորումները ստորգետնյա տարածքներում տեղադրելու տարբերակը։
Առաջարկությունները մշակվել են «Յանդեքսի» և «Սբերբանկի» տվյալների կենտրոնների ուղղությամբ ուկրաինական անօդաչուների հարձակումներից հետո։ Ավելի վաղ ռուսական ուժերը նույնպես հարվածներ էին հասցրել Ուկրաինայի տվյալների մշակման կենտրոններին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին