Կիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունը
Հոկտեմբերի 31-ին Կիրանցում մեկնարկել է Աբգար Նազարյանի գավաթի ֆուտբոլային մրցաշարի երկրորդ խաղարկությունը, որին մասնակցել է ութ թիմ։ Երկու օր տևած մրցաշարն ավարտվց է նոյեմբերի 1-ին։
Մրցաշարը կազմակերպվել է ՀՖՖ Տավուշի ներկայացուցիչների և «Սուրբ Աբգար Նախավկա» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Մրցաշարին մասնակցում էին Ոսկևանի, Կոթիի, Սևքարի, Ծաղկավանի, Սարիգյուղի, Բերքաբերի, Լուսաձորի և Կիրանցի թիմերը, որոնք բաժանվել էին երկու խմբի։
Կիսաեզրափակչում Սարիգյուղը հաղթեց Կոթիին, իսկ Ոսկևանը՝ Լուսաձորին։ Երրորդ տեղի համար խաղում Կոթին հաղթանակ տարավ Լուսաձորի պատանի ֆուտբոլիստների նկատմամբ։ Եզրափակչում Սարիգյուղի թիմը 4։1 հաշվով հաղթեց Ոսկևանին՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Աբգար Նազարյանի գավաթը։
Գավաթն ու հատուկ մրցանակները պատանի ֆուտբոլիստներին և թիմերին հանձնել են հերոսների ծնողները, այդ թվում՝ Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, «Սուրբ Աբգար Նախավկա» հիմնադրամի ներկայացուցիչներն ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև խորհրդանշական ֆուտբոլային հանդիպում հերոսների ծնողների և Սարիգյուղի թիմերի միջև։
Բոլոր մասնակիցները ոգևորված էին և հուզված: Ու, չնայած նրանցից ոչ բոլորն էին հաղթանակ տարել, սակայն ուրախությունն ու երեխաների երջանիկ ժպիտները պարուրել էին բոլորին՝ վերադարձնելով երկար սպասված խաղաղությունն ու բերկրանքը, ջնջելով անցյալի բոլոր հոգսերն ու տխրությունը, ստեղծելով մի անբացատրելի ջերմ ու հարազատ մթնոլորտ:
Այսպիսի միջոցառումների անցկացումը կարևոր է հայրենիքի համար իրենց ամենաթանկը՝ կյանքը տված հերոսների հիշատակը վառ պահելու և նոր սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին