Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակ Կենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել 2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե Հովհաննիսյան Տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ) Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ) Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետո Haypass.am-ը գործում է բնականոն հունով Silicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակում Արարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբ Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026 Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն 93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ

Երևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվելՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանիԱնցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցությունԴեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն էԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Մշակույթ

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026

ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը հռչակվել էր 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ 

Նոյեմբերի 1-ին ԱՊՀ երկրների ազգային երգի և նվագարանների համատեղ համերգով ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը, որի ընթացքում ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք կոչումը փոխանցվել  Բելառուսի Հանրապետության Մոլոդեչնո քաղաքին:

Հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես են եկելԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը և Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանը: Ներկայացվել է նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ողջունելով Մեղրիում և Սյունյաց աշխարհում հավաքված հյուրերին, նշել է, որ Մեղրին մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագիրը մեծ պատասխանատվություն էր, որը հնարավորություն է տվել ներկայացնելու հայկական մշակույթը և զարգացնելու տարածաշրջանի ենթակառուցվածքները՝ աշխուժացնելով զբոսաշրջությունը։ Նախարարի տեղակալն արձանագրել է, որ Մեղրին հպարտությամբ է կրել  ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը՝ դառնալով երկխոսության յուրօրինակ հարթակ։ Ապրիլից  նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Մեղրիում շուրջ երեք տասնյակ տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, այդ թվում՝ ծառատունկ, «Տարազ ֆեստ», Համագործակցության երկրների կինոփառատոնը, Երևանյան գրքի արտագնա փառատոնը, ժողովրդական արհեստների և պարի փառատոներ, նամականիշի մարում և այլ միջոցառումներ:

Մշակութային տարաբնույթ միջոցառումներն ընդգրկել են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է ՀՀ որդեգրած մշակութային կյանքի ապակենտրոնացման և մշակույթի հասանելիություն ռազմավարությանը։

«Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ՝ ներշնչելու, միավորելու և արժանիորեն ներկայացնելու հայկական մշակույթը միջազգային հարթակներում։ Այս ծրագիրը մեզ համար ավելին էր, քան պարզապես միջոցառումների շարք, ու թեև այսօր մենք պաշտոնապես փակում ենք Մեղրիի՝ որպես մշակութային մայրաքաղաքի ծրագրի էջը, համոզված եմ, որ այն իր  հետքը թողեց բոլորի սրտերում և իրապես նպաստեց Մեղրիում մշակութային կյանքի ակտիվացմանը, ստեղծարար ներուժի բացահայտմանը՝ բացելով նոր հեռանկարներ հետագա համագործակցության համար, ձևավորելով նոր ստեղծագործական ու մշակութային կամուրջներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը և շնորհակալություն հայտնել Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամին՝ համագործակցության համար։

Նախարարի տեղակալը հաջող ընթացք է մաղթել Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին, որը ստանձնելու է 2027 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի դերը: Տիգրան Վիրաբյանը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքի կոչումը հանդիսավոր կերպով փոխանցել է Բելառուսի Հանրապետության Մոլոդեչն քաղաքի շրջանային գործկոմի նախագահի տեղակալ Ալեսիա Լուկովսկայային՝ որպես մշակութային շրջապտույտի խորհրդանիշ հանձնելով արևը պատկերող հուշանվեր-կտավ։

ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքների աստղազարդ երկնակամարում Մեղրիի՝ որպես նոր ու պայծառ աստղի հայտնվելու կապակցությամբ։

«Մեղրին քաղաք է, որտեղ առանձնակի ակնածանքով են վերաբերվում իրենց բազմադարյա պատմությանը։ Այն իր ճարտարապետական հուշարձաններով, անուշաբույր այգիներով և անսահման հյուրընկալ ժողովրդով հարգանք ու հետաքրքրություն է առաջացնում։ Վստահ եմ, որ միջոցառումների մասնակիցներն իրենց հետ կտանեն վառ տպավորություններն ու ջերմության մի մասնիկը»,-ասել է Անատոլի Իքսանովը՝ երախտագիտություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը և Մեղրիի քաղաքապետարանին փոխգործակցության համար։

«Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ համերգին կատարումներով հանդես է եկել «Կայթ» էթնո խումբը` ներկայացնելով հայկական ավանդական, հազվագյուտ կամ մոռացված ժողովրդական երգեր ու մեղեդիներ` ժամանակակից գործիքավորմամբ:

Ազգային երգի և նվագարանների կատարումներով հանդես են եկել նաև արտիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից:

Ծրագրի փակման արարողությանը նախորդել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իքսանովի, ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի քաղաքական, սոցիալական և հումանիտար համագործակցության հարցերով վարչության պետի տեղակալ Խալմուրատ Ռաշիդովի, Բելառուսի Հանրապետության Մոլոդեչնո քաղաքի շրջանային գործկոմի նախագահի տեղակալ Ալեսիա Լուկովսկայայի ճեպազրույցը լրատվամիջոցների հետ:

Ծրագրի փակման շրջանակում ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակության ներկայացուցիչների համար կազմակերպվել էր մշակութային ճանաչողական ծրագիր։ Այցի ընթացքում հյուրերը շրջել են Մեղրիի պատմամշակութային վայրերով, այցելել Մեծ թաղի Սուրբ Աստվածածին և Փոքր թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիներ։ Պատվիրակության անդամները զբոսնել են նաև պատմական Փոքր թաղամասում, ծանոթացել տեղի բնակիչների կենցաղին, ինչպես նաև Մեղրիի հարուստ ավանդույթներին ու մշակութային ժառանգությանը: