Երևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակը
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ «Մեգամոլում» տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության նոր գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները և IN Groupe ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Յան Հագեն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը։
Ռեջիս Բուշյեն ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, մատուցվող ծառայություններն ու քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները։ Ներկաները շրջել են տարածքում՝ ծանոթանալով ծառայությունների մատուցման ընթացակարգերին։
«Համատեղ ջանքերի արդյունքում ներդրվել է բոլորովին նոր համակարգ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Այսպիսով մենք վերանայում ենք սպասարկման մշակույթը՝ կարևորելով յուրաքանչյուր փուլում գործընթացների հստակությունն ու տվյալների անվտանգությունը»,-ընդգծել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նոր գրասենյակի բացումը ծառայությունները քաղաքացուն ավելի մոտ դարձնելու հերթական քայլն է՝ նրան հարմար միջավայրում և հասանելի ձևաչափով։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն